«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին
3
Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Պատերազմ Արցախում
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին

Գերագույն դատարան ստեղծելու որոշումը բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր է հետապնդում, նպատակը ՍԴ ինստիտուտը վերացնելն է. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով` ՀՀ իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանը Վճռաբեկի հետ միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու մասին որոշումը բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր հետապնդող է. նպատակը՝ սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ վերացնելն է:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց` ցանկանում են ստեղծել մեկ միասնական մարմին, որին ավելի հեշտ կլինի ղեկավարելը, քան երկու տարբեր մարմիններ ղեկավարելը:

«Սա է իրական տրամաբանությունն այս ամեն ինչի: Եվ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս արհեստածին ճգնաժամն էլ դրա ապացույցն է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջարկ էր ներկայացվել ՀՀ իրավական համակարգում նոր՝ Գերագույն դատարան ստեղծելու մասին։ Նախնական տարբերակով՝ այդ նոր համակարգի ստեղծումը պետք է տեղի ունենա Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում։

Երվանդ Վարոսյանի խոսքով` կան մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, այս օրերին լուռ չեն և իրենց ձայնը բարձրացնում են: «Պետք է փորձենք հասարակության լայն շերտերին էլ հասցնել, թե ինչ է տեղի ունենում, և յուրաքանչյուրի վրա ինչպես է դա անդրադառնալու»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ Սահմանադրական դատարանը բոլորովին այլ գործառույթներ ունեցող ինստիտուտ է, Վճռաբեկ դատարանը` բոլորովին այլ և մինչ հիմա աշխատել են միմյանց փոխլրացնելով: «Այն բացթողումները, որոնք ժամանակին եղել են և շտկվել են Սահմանադրական դատարանում, այլևս ոչ ոք չի շտկի»,- ասաց նա:

Այս գործընթացին, ըստ նրա, պատրաստ չէ իրավական համակարգի և ոչ մի ենթակառուցվածք, քանի որ մեր իրավական համակարգը տարբեր է մնացած երկրներից, որոնք օրինակ են բերվում որպես Գերագույն դատարան ունեցող ու Սահմանադրական դատարան չունեցողներ:

«Մենք, բնականաբար, չենք փոխելու մեր ամբողջ իրավական համակարգը, մեր օրենքները, մեր մոտեցումները, իրավունքի տեսությունը: Մնալու է այն, ինչ մնալու է, բայց կարևորագույն ինստիտուտներից մեկը պարզապես բնաջնջելու ենք: Մեր իրավական համակարգը պատրաստ չի լինելու դրան երբեք: Անցնելու են տարիներ, վերականգնվելու է Սահմանադրական դատարանը»,- ասաց նա:

Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ ի վերջո որոշումը, չդիմանալով քննադատությանը, վերանայվի, Երվանդ Վարոսյանն արձագանքեց. «Չեմ բացառում, որ հետնահանջ լինի, որովհետև, եթե դիտարկում ենք իրավաբանական հանրույթում առկա դեմքերի կարծիքը, ապա կնկատենք, որ բոլորը դեմ են: Ինչքան գիտությունների իրական թեկնածու, դոկտորներ, պրոֆեսորներ ունենք, բոլորն այդ որոշմանը դեմ են արտահայտվել: Ես կարծում եմ, որ այս զանգերը, անընդհատ հնչելով իշխանության ականջին, կարող է, այնուամենայնիվ, սթափեցնեն, որովհետև, անկախ ամեն ինչից, եթե հանկարծ սա կյանքի կոչվի, ապա շատ մոտ ապագայում նորից հետ քայլ է արվելու, և նորից Սահմանադրական դատարանը վերականգնվելու է»,- ասաց նա:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan