Շտկվել է միայն առաջնագծում տիրող իրավիճակը
«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլյան այս պատերազմը մեկ տարի առաջ ամբողջությամբ ի ցույց դրեց մեր զինված ուժերի բոլոր բացերը: Եւ այսօր՝ մեկ տարի անց, կարելի է արձանագրել, որ շտկվել է միայն առաջնագծում տիրող իրավիճակը: Առաջնագիծը զինված է նորագույն տեխնիկաներով, գիշերային դիտարկման համար անհրաժեշտ սարքերով, եւ հակառակորդի ցանկացած տեղաշարժ կարելի է նկատել ու կանխել: Բայց, ցավոք, այս մեկ տարվա ընթացքում իշխանություններն այլ դասեր չքաղեցին. չդարձան ավելի ժողովրդավար, ընտրությունները թեեւ տեղամասերում չեն կեղծվում, բայց կեղծվում են այլկերպ. ընտրակաշառքով են ձայներ գնում՝ միաժամանակ գործադրելով ճնշումներ, վարչական ռեսուրս եւ մարդկանց քվեարկության վերահսկում, իսկ տնտեսության մասին ավելորդ է խոսել. նախորդ տարին փակեցինք ընդամենը կես տոկոս աճով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: