Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
20
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Պատերազմ Արցախում
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ)

Հարկային տեռոր նոր Հայաստանում. տուրիստական ընկերության տնօրենը ստիպված է եղել ընկերությունը տեղափոխել Վրաստան

#ՀարկայինՏեռոր #ՀարկայինԴժողք  

Մոտ չորս ամիս առաջ , իսկ ավելի կոնկրետ մայիսի 11-ին մեր կաթվածահար եղած երկրում , իմ կաթվածահար եղած ներգնա տուրիստական ընկերություն են այցելում հարկային օպեռներ։ Ինչպես և բոլոր այլ ներգնա տուրիստականները ( մենք աշխատում ենք միայն արտասահմանցիների հետ ) մայիսին մենք արդեն 5 ամիս մինուսով էինք աշխատում Կորոնավիրուսի պատճառով և հիմնադիրների ներդրումներով էինք ընկերությունը պահում։ Գալով Գրասենյակ և այն փակ տեսնելով տարածքի տիրոջից հետաքննիչները ճշտում են տնօրենի համարը և ուսումնասիրություն են սկսում մեր գործունեության մասին։ Հրավիրում են Տնօրենին օպերների մոտ։ Զրույցի ժամանակ ասում են, թէ սովորական ուսումնասիրություն է ուզում են տեսնեն ոնցա ոլորտը աշխատում։ Բացատրում ենք, որ հիմա շատ ծանր ժամանակա ու կամայական բիզնեսի կարան փակեն նման ուսումնասիրություններով։ Իհարկե ասում են օրենքով մենք կարող ենք ստուգել ու ստուգում ենք։ Քննարկումներից հետո վարձում ենք հարկային աուդոտորի, որ հասկանանք ինչ ռիսկեր ունենք , ու վարձում ենք ֆինանսիստ, որ գործը վարի, մեր կողմից շփվի օպերների հետ։ Աուդիտից հետո հասկանում ենք, որ հիմնական ռիսկերը կարող են լինել հաշվապահական մանր բացթողումներից, ինչը շատ փոքր ռիսկա։ Սկսում ենք շփվել օպերների հետ ու տրամադրել իրենց կողմից պահանջված փաստաթղտերը։ Որպեսզի պատկերացնեք ինչքան բան են ուզում ասեմ միայն, որ 2018-19 բոլոր պայմանագրերը, դրսի հաշիվները, տուրիստների վճարումները բանկային քաղվածքները։ Դրանք բոլորը ուղարկում ենք իրենց էլեկտրոնային հասցեին։ Կանչում են հանդիպման և սկսում հերթով անցնել։ Իրենց բաժնի պետը ասում է, որ այդպիսի օրենք կա , եթե պետությունը արտոնություն է տալիս ներգնա տուրիստականին և ազատում է ոլորտը ԱԱՀ-ից տուրիստականը պարտավոր է ապացուցել, որ իր տուրիստները արտասահմանից են։ Ասումա, անկապ օրենքա բոլոր տուրիստականները բողոքում են , ինչի չեք հավաքվում դիմում Վարչապետին, որ փոխեն օրենքը։ Ասումա, բայց քանի-որ ես օրենքի մարդ եմ ես Ձեզանից կարող եմ պահանջել Ձեր բոլոր տուրիստների անձնագրերը։ Բացատրում ենք, որ բոլոր տուրիստները կամ քարտով են վճարել կամ փոխանցումով ու կարող եք բոլորի անունները տեսնեք ու համոզվեք, որ ոչ մի հայկական անուն չկա։ Բացի դա ասում ենք կարող ենք տուրիստների ավիատոմսերը ուղարկենք։ Ասումա դա ինձ բավարար չէ։ Այդ տեղից հասկանում ենք, որ ոչ-թե նպատակ ունեն պարզել պետությանը խաբել ենք թե չէ այլ ուզում են կամ փակել ֆիրման կամ նենց տուգանել, որ երկար ուշքի չգանք։ Սկսում եմ մտածել, որ իրենցից մեկը նմանատիպ ընկերություն ունի և փորձում է հասկանալ ֆիրմայի գործելու մեխանիզմը , ձեռքի հետ էլ ֆիրման փակի։ Այդ պահից ասում ենք, որ կտրամադրենք փաստաթուղտ միայն գրավոր հարցման դեպքում։ Միարժամանակ հետո գրավոր հարցում են անում ուզելով բոլոր տուրիստների անձնագրերը 2018-19 թվին եկած։Կիսափակ ընկերությունում ահռելի աշխատանք ենք անում, բոլորը պատրաստում ենք ուղարկում։ Զանգում են էլի փաստաթղտեր են ուզում։ Ասում ենք գրավոր ուզեք, սկսում են ասել հենա մի հատ գրավոր ուզել ենք հերիքա սենց տվեք։ Ասում ենք չէ ու որ կասկածում ենք, որ գործ եք սարգում: Ասում են կարողա գիտեք գործ սարգող ենք ու տենց հեսա հալներդ կտեսնեք տոնայնությամբ ասում են եղավ գրավոր կուզենք: 10 օր հետո զանգ ենք ստանում ՊԵԿ-ից, որ քրեական օրենսգրքի 205.1 կետի առաջին մասով գործ են նախապատրաստում մեր դեմ, ինչը ենթադրումա դիտողաբար հարկերից խուսափել առանձնապես մեծ չափով: Ես ուզում եմ կամայական մեկդ Ձեզ դնեք տնօրենի տեղը և պատկերացնեք ապրումները, երբ Ձեզ մեղադրում են հանցանքի մեջ, որի համար հասնում է 2-5 տարի ազատազրկում: Քննարկում ենք հիմնադիրներով, խորհրդակցում ենք իրավաբանի հետ ու որոշում ենք զանգել հետաքննիչին մանրամասներ իմանալ, որ պատրաստված գնանք: Հետաքննիչը ասում է, որ շահութահարկի մեջ ծախսեր ենք ներառել, որոնք իրականում չենք արել: Գովազդ ու Վրացական գործընկերոջը փոխանցում: Հասկանում ենք, որ 2.5 ամիս ստուգեուց հետո բան չեն գտել ու գործը ուղարկել են ՊԵԿ-ի ուրիշ բաժին, որ ոչմիբանի համար քրեական գործ հարուցեն: Մյուս օրը բոլոր փաստաթղտերով գնացինք հետաքննիչի հետ հանդիպելու: Հետաքննիչը բավականին բանիմաց և ադեկատ տղա էր ու երբ ներկայացրինք Գովազդային ծախսերի և Վրացի գործընկերոջը կատարած փոխանցման բոլոր քաղվածքները ասեց ամեն ինչ պարզա: Խոսքի մեջ հասկացանք, որ ինքն էլ է զարմացած թե ինչի են այս գործը իրան ուղարկել: Մեկ շաբաթ հետո ծանուցում ստացանք, որ գործ չի հարուցվել և գործը փակվել է: Կից կարող եք տեսնել բոլոր մեզ ուղարկած փաստաթղտերը:

2.5 ամիս 2018-2019 թ-ի ինտենսիվ ստուգումներից հետո մեր ընկերությունը չի համարվում ստուգված(Հարկային տեսանկյունից) և հարկային տեսչությանը կարող է հանգիստ նույն բաները ստուգի քանի-որ մեր վրա ոչ-թե ստուգում էին բացել այլ ուսումնասիրություն: Այսինքն կարան ևս 2.5 ամիս ստուգեն հետո մի հատ էլ ու տենց շարունակ:

Լուծում: Հիմնադիրներով որոշեցինք ընկերության գլխամասային գրասենյակը տեղափոխենք Վրաստան: Մեր ընկերության վաճառքների մեջ հայաստանը կազմում էր մի փոքր մաս : Մնացածը կովկասի մյուս երկրներն են ու կենտրոնական Ասիայի 5 երկիրը: Պարզ լեզվով ասած մենք արտասահմանցիների վրա Ուզբեկստան էինք ծախում գումարը բերում Հայաստան եկամուտը գլխից վերցնում ու մնացածը ուղարկում Ուզբեկ մատակարարներին : Հիմա այդ ամենը կանենք Վրաստանի միջոցով ինչի շնորհիվ կխնայենք մոտ 70000 ԵՎրո քանի-որ Վրաստանում ավելի էժան հարկային դաշտ է: Մյուս տարի Հայաստան չի մտնի մոտ 4 000 000$: Հայաստանում ունեմ նաև նմանատիպ ( Բացառապես դրսից փող բերող ) ևս 2 ընկերություն որոնք որոշել ենք գրանցել օֆշորային գոտում: Այսպիսով կլուծենք այն խնդիրը, որ մի հատ խլինք հարկայինի չինովնիկի պատճառով կարողա անցնենք դժոխքի միջով:

Ես համոզված եմ, որ հարկային օպեռները ունեցել են անձնական հետաքրքրություն իմ ընկերությանը վնաս տալու: Եթե մեր երկրում այս հարկային տեռորի համակարգը չփոխվի բոլոր բիզնեսները կգտնեն նմանատիպ լուծումներ:

Վերջաբան։ Լոքդաունից ընդամենը 13 օր հետո, 2.5 ամիս ընկերությանը քրքրել, վերջում ոչմիբանի համար գործ փորձել հարուցել, ընկերության համար ստեղծել հավելյալ 2 500 000 դրամի հաշվապահական և իրավաբանական ծախսեր ու վերջում գործը փակել դրա հետ մեկ տեղ ընկերությունդ ստուգված չի համարվում հարկայինի կողմից: Համաձայնեք, որ ավելի կոմֆորտ էր թալանչի Սերժ Սարգսյանի օրոք բիզնես անելը Հայաստանում քան հիմա(Մեծ ամոթ եմ զգում վերջին նախադասությունը գրելու համար, բայց փաստը մնումա փաստ) Հուսամ նաև ամոթ կզգա մեր կառավարությունը նման սրիկա համակարգ ունենալու համար:

Nikol Pashinyan/Նիկոլ Փաշինյան Tigran Avinyan/Տիգրան Ավինյան ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Anush Begloian

Բորիս Սահակյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan