Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
4
Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)

Արթմեդի Ուրոլոգիական թիմը նոր մոտեցմամբ կնոջը լիարժեք ապրելու հնարավորություն տվեց. Լուսանկարներ

Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին աշխատեցին նման հետաքրքիր մի դեպքի հետ: Տարբերվող էր ոչ միայն դեպքը, այլև նոր էր մասնագետների ընտրած մեթոդն ու վիրահատական մոտեցումը:

Դիմել էր 59 տարեկան մի կին միզապարկա-հեշտոցային խուղակով, որի արդյունքում մեզը բնական ճանապարհով դուրս գալու փոխարեն լցվում էր հեշտոց: Արդյունքում կնոջ մոտ բացակայում էր միզարձակությունը: Սա առօրյա կյանքին խանգարող բավականին լուրջ խնդիր է, քանի որ կամ կինը պետք է անընդհատ տակդիր կրի կամ շատ հաճախ փոխի հագուստը:

Միզապարկա-հեշտոցային խուղակները սովորաբար առաջանում են գինեկոլոգիական և մանկաբարձական միջամտություններից հետո առաջիկա 7-10 օրերի ընթացքում ու վերջնական ձևավորվում մոտակա 5 ամիսների ընթացքում: Հատկապես խնդիրը խորանում է օնկո-գինեկոլոգիական միջամտություններից հետո, երբ պացիենտը ստանում է նաև ճառագայթային բուժում: Այս դեպքում խուղակները 40-70% դեպքերում ունեն կրկնվելու հավանականություն: Արթմեդ բժշկական կենտրոն դիմած պացիենտի մոտ 1993-ին այլ կենտրոնում հեռացվել է արգանդը ձվարաների հետ միասին օնկոլոգիական խնդրի պատճառով, որից հետո նա ստացել էր ճառագայթային բուժում, 2006թ-ից նրա մոտ հայտաբերվել է միզապարկի քար նախորդ վիրահատության ընթացքում կիրառված կարաթելերից մեկի ինկրուստացիայի պատճառով /թելի վրա միզային քար է ձևավորվել/: Դրա հեռացումից հետո երկու անգամ արդեն իսկ պացիենտը վիրահատվել է խուղակի կապակցությամբ մինչև Արթմեդ դիմելը, սակայն խուղակը նորից կրկնվել է, խնդիրները շատացել են:

Արթմեդ ԲԿ-ում ախտորոշվել է միզապարկա- հեշտոցային խուղակ, միզապարկի ծավալի փոքրացում, միզուկի նեղացում, մեզի երկկողմանի ռեֆլյուքս. «Հաշվի առնելով արտահայտված սպիական փոփոխությունները, միզապարկի ծավալի փոքրացումը, տեղային հյուսվածքների օգտագործման անհնարինությունը, վիրահատության մինիմալ ծավալի ու մաքսիմալ արդյունավետության կարևորությունը՝ որոշվեց կիրառել նոր մոտեցում՝ օգտագործել այտի լորձաթաղանթը՝ որպես բուֆեր հեշտոցի ու միզապարկի միջև: Նախկինում միզուղիների վերականգման նպատակով կիրառել ենք այտի լորձաթաղանթը, բայց միզապարկի վերականգման ու խուղակի փակման նպատակով չենք կիրառել»,- պատմում է Աշոտ Ծատուրյանը mednews.am-ի հետ զրույցում:

Այտի լորձաթաղանթի կիրառության ընտրությունը ուրոլոգիական թիմին միանգամից մի քանի կարևոր խնդիր լուծելու հնարավորություն է տվել.

«Նախ այն իր տեսակով ամենամոտն է միզուղիներին, քանի որ գտնվում է նույնպիսի թաց միջավայրում, հետևաբար հարմար է միզուղիների փոխարինման համար ու այն վերցնելը ոչ մի վնաս չի տալիս պացիենտի օրգանիզմին: Բացի այդ սա մեզ հնարավորություն տվեց կատարել առավելագույնս թեթև, քիչ տրավմատիկ վիրահատություն, քանի որ մեր վիրահատական մուտքը դեպի խուղակ կատարեցինք հեշտոցի կողմից, այլ ոչ թե ներորովայնային հատմամբ: Ներորովայնային բարդ գործողություն ստիպված կլինեինք կատարել, եթե կիրառեինք ոչ թե այտի լորձաթաղանթ, այլ ստամոքսի կամ աղիքի լորձաթաղանթ: Իսկ մենք խուղակի 1.5-ով տրամագծով օգտագործեցինք 2 -2,5 սմ դիամետր այտի լորձաթաղանթ, ու անցքը ամբողջությամբ վերականգնեցինք»,-վիրահատության ընթացքն ու արդյունքներն է ներկայացնում Աշոտ Ծատուրյանը:

Վիրահատությունից արդեն անցել է շուրջ 2 շաբաթ, պացիենտն իրեն լավ է զգում, միզարձակությունը կատարվում է նորմալ, խուղակի կրկնման նախանշաններ չկան: Իհարկե խուղակի չկրկնման մասին վերջնական հայտարարելու համար պետք է 6 ամիս անցնի,բայց քանի որ դրանք սովորաբար առաջանում է վիրահատությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում, հետևաբար մենք ուզում ենք հավատալ, որ խուղակ առաջացման խնդիր պացիենտը այլևս չի ունենա,- ամփոփում է բժիշկ Ծատուրյանը՝ խորհուրդ տալով մարդկանց ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, ավելի զգուշավոր ընտրել բժշկին ում, դիմում են ու ըստ անհրաժեշտության նաև երկրորդ կարծիք լսել նման բարդությունների առաջ չկանգնելու համար:

Առողջապահական համակարգ /mednews.am/

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan