Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ

Ներդրվել է շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հարկային միջավայրը բարելավող մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից: ԱԱՀ վճարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդ­յու­նավետության բարձրացման նպատակով ազատականացվել է ԱԱՀ հաշվանցումների կարգը: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, բոլոր ԱԱՀ վճարողներն ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարում են հաշվառման հաշվեգրման մեթոդով՝ անկախ իրենց մատակարարներին վճարելու հանգամանքից. «Նրանք կարող են մատուցվող ծառայությունների դիմաց հաշվարկված ԱԱՀ գումարից նվազեցնել իրենց մատակարարների հարկային հաշիվներում ԱԱՀ-ի գումարը, ինչը բավարար է բյուջե վճարման ենթակա հարկը պակասացնելու համար, ընդ որում, այն կատարելու համար այլևս չի պահանջվում մատակարարներին կատարել վճարում»: Տնտեսվարողները փաստում են՝ նոր փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում շրջանառու ֆինանսական միջոցներն ուղղել բիզնեսի զարգացմանը, ըստ հարկի վճարողի՝ ընկերությունը 2016 թվականի ընթացքում իրականացրել է 27 միլիարդ դրամի արտահանում, ինչի համար այդ ապրանքերը ներմուծելիս սահմանին վճարել է 1.4 միլիարդ դրամի ԱԱՀ: Իսկ այս տարի արդեն այդ գումարները կուղղվեն ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը:

Ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգ, ինչը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի ­վճարումները կատարել ոչ թե նախորդ տարվա շահութահարկի գումարի 18.75 տոկոսի չափով, այլ նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխա­տանք­ների կատարումից և ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտ­ների երկու տոկոսի չափով: «2017 թվականի հունվարի 1-ից, համաձայն հարկային օրենսգրքի, հարկ վճարողները կարող են կամավոր հիմունքներով օգտվել այդ համակարգից: Արդյունքում, բոլոր այն հարկ վճարողներն, ովքեր նախորդ տարին ավարտել են մեծ շահույթով, սակայն ընթացիկ տարում մեծ շահույթ չեն ակն­կա­լում, կարող են ընտրել կանխավճարների կատարման այլընտրանքային տարբերակը՝ դրա­նով իսկ կրճատելով իրենց կողմից վճարվող շահութահարկի կանխավճարների գումար­ները, միաժամանակ բարձրացնելով շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդ­յու­նավետու­թյունը: Այսինքն տնտեսվարողն ընթացիկ տարում կկատարի կանխավճար՝ կախված արդեն ընթացիկ իրացման շրջանառությունից՝ վճարելով դրա 2 տոկոսը: Ընտրությունը վերապահված է հարկ վճարողներին»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը: Տնտեսվարողների դիտարկմամբ՝ շահույթ չունենալու պարագայում կարող են օգտվել շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգից. «Նախկինում կանխավճարներից խուսափելու նպատակով ստիպված փակում էինք ընկերությունը, ինչն իր հերթին որոշակի դժվարություններ էր ստեղծում տնտեսվարողի համար: Այժմ շահութահարկի կանխավճարային այլընտրանքային համակարգը թույլ կտա նաև խնայած ֆինանսական միջոցներն ուղղել տնտեսական գործունեության խթանմանը»:

Մեկ այլ փոփոխությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կար­գով, լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ ՀՀ կառավարության հավանությանն արժա­նա­ցած ծրագիր իրականացնող ռեզի­դենտ՝ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետու­թյուն­նե­րից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, եթե այդ կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում արտա­հան­վում են (այդ թվում՝ ԵԱՏՄանդամ պետու­թյուններ): «Նախկինում գործող մեխանիզմի համեմատ, երբ որ ներմուծման ժամանակ գանձվում էր ԱԱՀ և հետ էր վերադարձվում որոշակի ժամանակատարությամբ, 2017 թվականի հունվարի 1-ից նման տնտեսվարող սուբյեկտների համար ԱԱՀ-ն չի գանձվելու և չի էլ վերադարձվելու, ինչը ևս լրացուցիչ՝ ժամանակային առումով ֆինանսական միջոցների կենտրոնացման հնարավորություն է տալիս տնտեսվարող սուբյեկտներին»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

ՀՀ ԿԱ պետական եկմուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan