Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀԿ-ները լրագրողների դեմ բռնության և ճնշումների դեպքեր են արձանագրել

Երեկ՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների օրը արձանագրվել է լրագրողների նկատմամբ բռնությունների 2 եւ տարատեսակ խոչընդոտումների ու ճնշումների 8 դեպք։ Լրագրողական կազմակերպությունների հայտարարության մեջ ասվում է. «Այսպես, Երեւանի Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ հարձակման են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանը եւ «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը։ Այս տարածքում տեղակայված 9/29 ընտրատեղամասում խոչընդոտել են «Armtimes.com»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի աշխատանքը, իսկ նույն թեկնածուի Նորագյուղում գտնվող շտաբին հարող տարածքում ճնշում են գործադրել «Newsbook.am» լրատվական կայքի թղթակից Արմինե Ավետիսյանի վրա. նրա ուղղությամբ քարեր են նետել, սպառնացել, թե նիզակով կխփեն։ «Newsbook.am»-ի մեկ այլ թղթակցի էլ՝ Քրիստինե Պողոսյանին, սպառնացել ու հայհոյել են Սարի թաղի 10/3 ընտրատեղամասում։

Տարատեսակ խոչընդոտումների եւ ճնշումների են բախվել նաեւ «Հետք»-ի թղթակից Գրիշա Բալասանյանը՝ Էջմիածնի թիվ 14/20 ընտրատեղամասում, «Tert.am»-ի թղթակից Անի Գեւորգյանը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի թիվ 12/35 ընտրատեղամասում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը՝ Ճամբարակի թիվ 20/24 ընտրատեղամասում, «Armtimes.com»-ի թղթակից Նարեկ Կիրակոսյանը՝ Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում, «NEWS.am»-ի թղթակից Լուսինե Շահբազյանը՝ թիվ 6/01 ընտրատեղամասում։

Հայաստանում ձեւավորվել է խիստ բացասական ավանդույթ. ներքաղաքական լարվածություն առաջացնող իրադարձությունների, հատկապես՝ համապետական ընտրությունների ընթացքում ավելանում են ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Այս առումով ապրիլի 2-ը բացառություն չդարձավ, չնայած իշխանությունների՝ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու խոստումներին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ իրավապահ մարմինները նշված միջադեպերից մի քանիսի վերաբերյալ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ են իրականացնում։ Սակայն ձեռնարկված քայլերը առանձնապես հավատ չեն ներշնչում, քանզի նախորդ տարիներին բազմաթիվ նմանատիպ դեպքերում մեղավորները չեն հայտնաբերվել եւ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ քրեական գործերը, եթե նույնիսկ հարուցվել են, կարճվել են «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

-ՀՀ ոստիկանությունից եւ իրավասու քննչական մարմիններից՝ օբյեկտիվորեն ուսումնասիրել արձանագրված բռնությունների եւ լրագրողական աշխատանքի խոչընդոտումների փաստերը եւ դրանց հիմքերով քրեական գործեր հարուցել,

- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդ գործողությունների նկատմամբ՝ բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Մենք ուշադիր հետեւելու ենք գործընթացներին, շարունակելու ենք պաշտպանել տուժած լրագրողների իրավունքները եւ այդ ամենի մասին տեղեկացնելու ենք հանրությանը»։

Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), Լլրագրողների «Ասպարեզ» ակումբը, Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի» հկ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ն եւ Գորիսի մամուլի ակումբը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan