Ովքե՞ր ՀՀԿ-ից մանդատ կստանան տարածքային ցուցակներով. նախնական տվյալներ (ցանկ)
News.am-ը գրում է.
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԿԸՀ կողմից ներկայացրած նախնական տվյալների համաձայն, ՀՀԿ-ի կողմից տարածքային ցուցակներով մանդատ կստանան 27 թեկնածուներ:
Ընդհանուր առմամբ ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, որից 28-ը՝ համապետական ցուցակով, 27-ը՝ տարածքային ցուցակներով եւ եւս 3 թեկնածու ազգային փոքրամասնություններից:
Հատկանշական է, որ 13 ընտրատարածքներից երկուսում ՀՀԿ-ից պատգամավոր կդառնան մեկական թեկնածուներ (թիվ 7 եւ 13), 4 ընտրական տարածքներից (5, 6, 8 եւ 9) մանդատ կստանան 3-ական թեկնածուներ, իսկ մնացած ընտրական տարածքներից՝ 2-ական թեկնածուներ:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀԿ-ի կողմից տարածքային ցուցակներով մանդատ ստացող թեկնածուներին՝ ըստ ընտրական տարածքների.
Թիվ 1
Ռոբերտ Սարգսյան (Տարոն Մարգարյանի աներորդին է)
Միհրան Պողոսյան (ԴԱՀԿ նախկին պետ)
Թիվ 2
Արման Սահակյան (Գալուստ Սահակյանի որդին է)
Արտակ Սարգսյան (ՍԱՍ-ի Արտակ)
Թիվ 3
Սամվել Ալեքսանյան
Արայիկ Հովհաննիսյան
Թիվ 4
Հակոբ Բեգլարյան (Գագիկ Բեգլարյանի եղբայրն է)
Հարություն Կարապողոսյան
Թիվ 5
Արայիկ Գրիգորյան (Ավշարի Արայիկ)
Մուրադ Մուրադյան
Ալիկ Սարգսյան (նախկին ոստիկանապետ)
Թիվ 6
Նահապետ Գեւորգյան (Նավո)
Սեյրան Սարոյան
Ալեքսան Պետրոսյան (ՄԱՊ-ի Ալիկ)
Թիվ 7
Նաիրի Սահակյան
Թիվ 8
Կարեն Բոթոյան
Ռաֆիկ Գրիգորյան
Հակոբ Հակոբյան (թունելի Հակոբ)
Թիվ 9
Կարեն Կարապետյան (Սամվել Կարապետյանի եղբայրն է)
Վահրամ Բաղդասարյան
Արկադի Համբարձումյան (Դերժավայի Արկադի)
Թիվ 10
Սամվել Սանամյան
Անդրանիկ Հարությունյան («Գազպրոմ»-ից)
Թիվ 11
Արման Սահակյան
Ֆելիքս Ցոլակյան
Թիվ 12
Վահե Հակոբյան (Սյունիքի մարզպետ)
Աշոտ Արսենյան
Թիվ 13
Գրիգոր Ավալյան
Նշենք, որ ՀՀԿ-ի կողմից մանդատ կստանան նաեւ կուսակցության համապետական ցուցակի 28 թեկնածուներ:
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացնի ապրիլի 9-ին: