Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր. ԱԳՆ (Ֆոտո, տեսանյութ) (ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է)
21:43
Իրավապահները ենթադրում են, որ կատարվածն ահաբեկչություն է։ Պայթյունը որոտացել է «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայանների միջև։ Տուժածներին տարհանում են ուղղաթիռներով։ Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 50 մարդ։ Սանկտ Պետերբուրգի մետրոյի բոլոր կայանները փակ են։
21:20
Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ՝ մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի կապակցությամբ:
Լրատվամիջոցները նաև կոչ են անում փոփոխել իրենց ծրագրերն ու հրաժարվել ժամանցային ծրագրերից:
20:45
«Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր«,- այս մասին Twitter–ում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
19:58
РЕН ТВ հեռուստաալիքը հրապարակել է տեսախցիկից վերցված լուսանկարը, որտեղ պատկերված է Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը: նա հայտնվել է տեսախցիկների տեսադաշտում։
Մեկ պայթուցիկ սարք գտնվել է «Ապստամբության հրապարակում»։ Ռումբը վնասազերծվել է:
19:23
Սանկտ Պետերբուրգի մետրոյում, ժամը 14:40-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Life-ը հայտնել է 30 զոհի մասին: Գործակալության աղբյուրը նաև պնդում է, որ պայթյուններից մեկը որոտացել է մետրոյի վագոններից մեկում՝ «Սեննայա» կայանարում։ Ենթադրաբար, ռումբերն ինքնաշեն են եղել և լցոնված մահացու տարրերով։
Zham.am