Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»

ԱՄՆ դեսպանը եղել է Գեղարքունիքում

Կարևորելով այն դերը, որ կանայք կարող են և պետք է խաղան Հայաստանի գյուղականհամայնքների զարգացման գործում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 30-ին այցելեց Գեղարքունիքի մարզ և հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում գյուղական ձեռներեցության զարգացմանը մի շարք ծրագրերի միջոցով, որոնք կարևորում են կին ձեռներեցների ներուժը գյուղական տնտեսությունների աճըխթանելու հարցում: Հայրավանքում դեսպան Միլսը հանդիպել է կին ֆերմերների հետ, ովքեր օգտվում ենհամայնքի Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնի ծառայություններից։ Կենտրոնը հիմնվել է 2015 թվականին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Կենտրոնը սպասարկում է մարզի 10 համայնքների շուրջ 2000 գյուղացիների՝ խթանելով ագրոբիզնեսի առաջավոր մեթոդների տարածումը և տրամադրելով մի շարք ծառայություններ ու պարագաներ, այդ թվում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելում և բուժում, ֆինանսական նոր ռեսուրսների ներգրավման և իրացման շուկաների մասին խորհրդատվություն ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ, ինչպես նաև մսամթերքի, ցորենի, կաթի, ձվի, և պանրի արտադրությամբ զբաղվող կին ֆերմերների ձեռքբերումները ու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։

Գավառում դեսպան Միլսը այցելել է «Գեղարեգ» ՀԿ-ն ու զրուցել համայնքի կին ակտիվիստների հետ։ «Գեղարեգ»-ը ԱՄՆ ՄԶԳ-ի «Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի տեղական գործընկերն է։ «ՀաՄաՏեղ»-ն աջակցում է տեղի հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին, որոնք միտված են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերում ու ընթացիկ տարածքային և վարչական բարեփոխումներում քաղաքացիների ներգրավմանը: Ծրագրի շրջանակում «Գեղարեգ» ՀԿ-ն աշխատում է չորս հարակից համայնքներում՝ բարձրացնելու քաղաքացիական ակտիվությունը և բարելավելու երկխոսությունը տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների բնակիչների միջև։

Գավառում դեսպան Միլսը հանդիպել է նաև Խաղաղության կորպուսի կամավորների հետ։ Նրանք պատմել են իրենց հայաստանյան փորձի մասին և ներկայացրել ԱՄՆ ՄԶԳ-ի «Փոքր ծրագրերի աջակցության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ ԱՄՆ ՄԶԳ-ի այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Խաղաղության կորպուսի կամավորներին համագործակցել Հայաստանի համայնքների հետ և իրականացնել զարգացման փոքր ծրագրեր, ինչպիսիք են լեզվի դասընթացները, խմելու ջրի, առողջապահական, գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացման ծրագրերը։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կատարած այցի ընթացքում դեսպան Միլսը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ շահառուների հետ և զրուցել քաղաքացիական ակտիվիզմի և սոցիալական ձեռներեցության ասպարեզում կանանց դերի շուրջ: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ը տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունների և ծառայությունների բարելավմանն ուղղված՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի գործընկերներից է։ Այս ՀԿ-ի ներքո գործում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստեղծված ութ մարզային մուլտիմեդիա կենտրոններից մեկը՝ Մարտունու ինֆոտունը, որը մեդիագրագիտության և նոր մեդիա գործիքների օգտագործումը խթանելու միջոցով մեծացնում էքաղաքացիների ներգրավվածությունը համայնքային խնդիրներում։

Մարտունիում դեսպանը նաև շրջայց է կատարել «Իղձ» սոցիալական ձեռնարկությունում, որը հիմնվել է 2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ձեռնարկությունը, որտեղ աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 մարդ, մասնագիտացված է կենցաղային ապրանքների, հագուստի և դպրոցների, բուժհիմնարկների և մասնավոր ընկերությունների համազգեստի արտադրության մեջ:

Դեսպան Միլսն ընդգծել է կին առաջնորդների ու տնտեսության բնագավառում կանանց կարողությունների հզորացման կարևոր դերը Հայաստանի զարգացման գործում։ «Այսօր ես հանդիպեցիբազմաթիվ հրաշալի հայ կանանց՝ ֆերմերներներ, քաղաքացիական ակտիվիստներ ու առաջնորդներ։ Ամեն անգամ, երբ հանդիպում եմ հայ կին ձեռներեցների և համայնքային առաջնորդների հետ, ես տպավորվում եմ նրանց քրտնաջան աշխատանքով, հնարագիտությամբ և ի հեճուկս խոչընդոտների նրանց ունեցած ձեռքբերումներով: Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են: Ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգները տարբեր բնագավառներում սատարել է այս կանանց, ովքեր աշխատում են ավելի պայծառ ապագա կերտել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար»,- նշել է դեսպանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan