Ցանցահենները կոտրել են Օլլանդի «Ֆեյսբուքի» էջը և բոլորին հրավիրել երեկույթի
Ցանցահենները կոտրել են Ֆրանսուա Օլլանդի «Ֆեյսբուքի» էջը և նրա անունից տեղադրել խնջույթի հրավեր, որը կկայանա մայիսի 7-ին, ժամը 20:00-ին Ելիսեյան պալատում: Խոսքը գնում է այն օրվա մասին, երբ Ֆրանսիայի նախագահը վայր կդնի նախագահի լիազորությունները:
Հաղորդագրությունը հեռացվել է միայն մեկ ժամ անց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ նման հայտարարություն էին տարածում Համացանցում «Կողմ Օլլանդի հրաժարականին» շարժման ակտիվիստները: Սակայն նրանք հերքում են կապը Օլլանդի հաշիվը կոտրելու հետ:
Zham.am