Մարդ կա պոչը ոտքերի արանքը մտցրած հող է հանձնում, մարդիկ էլ կան այնտեղ շինարարություն են անում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կորչե՛ք մեր կյանքից։ Հող չենք տալիս ու չենք վախենում:
Այսօր շրջում էի Քաշաթաղի՝ ազատագրված տարածքներում իրականացվող միլիոնավոր դոլարներ արժողությամբ շինարարություններով։
«Հայրենասեր»-ը ԴՊՐՈՑ է կառուցում Քաշաթաղի հարավում, պետությունը ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍ է կառուցում Քաշաթաղի Իշխանաձորում, «Հայրենասեր»-ը ԱՊԱՍՏԱՐԱՆ է կառուցում, և այլն...
Թե դա քիչ է, նաև զոհված զինվորի հայր և ազատամարտիկ է վերաբնակվում այդ նույն հողի վրա։
Մարդ կա պոչը ոտքերի արանքը մտցրած հող է հանձնում, մարդիկ էլ կան գլուխները դուխով վեր պարզած այդ նույն հողի վրա միլիոնավոր դոլարների շինարարություն են անում, ենթակառուցվածք են կառուցում։
Մարդ կա 88-ից մեր անճարության, մեր ճակատագրի հարցում մեր անզորության հուսահատեցնող քարոզ է անում, մարդիկ էլ կան այդ նույն ժամանակ հայրենիք են ազատագրում, մեր իսկ ձեռքերով մեր ճակատագրի փառահեղ էջեր են գրում։
Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից