Այազ Մութալիբով. «Լևոն Տեր-Պետրոսյանը պրագմատիկ գործիչ է»
«Տեր-Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, և եթե նա նման հայտարարություններ է անում, ապա հասկանում է, որ Հայաստանի զարգացման ուղին ընկած է Ադրբեջանի հետ խաղաղության ուղու միջով», - նման վստահություն է հայտնում Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը «Haqqin.az»-ի հետ զրույցում մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախի յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու սկանդալային հայտարարությունը:
Մութալիբովն ընդգծեց, որ խաղաղությունն անհրաժեշտ է երկու երկրներին էլ և «ուրախալի է, որ Տեր-Պետրոսյանը նման մեսիջ է հղում հայ ժողովրդին»:
«Ոչ մեկ անգամ եմ առիթ ունեցել նրան հանդիպելու: Շատ խելացի մարդ է, և պետք է ասեմ, որ նրա կողմից ոչ մի անգամ չեմ տեսել մերկապարանոց ատելություն Ադրբեջանի նկատմամբ: Եթե նա մեզ ձեռք է մեկնում, ապա մենք չպետք է այն մերժենք», - ասաց Մութալիբովը:
Zham.am