Լևոնն իշխանությունների ձախողումներն արդարացնում է Ղարաբաղով
Ափսոս, որ Հայաստանում լուրջ սոցիոլոգիական հետազոտություններ չեն անցկացվում, եղածներն էլ հիմնականում արվում են իշխանական պատվերով և դրանց հավաստիությունը խիստ կասկածի տեղիք է տալիս։ Մի «հիմնադիր նախագահ» ունենք, որ ոչմի կերպ չի կարողանում համակերպվել հայ ժողովրդի հաղթանակի հետ, չի հաատում հայի ստեղծագործ բնույթին և Հայաստանի զարգացման միակ հույսը կապում է Ադրբեջանի հետ։ Հայաստանում առկա խնդիրներն էլ կապում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու հետ։
Պարզվում է, մարդիկ Հայաստանից՝ նեղացած թողում գնում են, արտագաղթում են, ոչ թե ծանր սոցիալ-տնտեսական վիճակի, իշխանությունների անգործության, կամ որ ավելի վատն է՝ միտումնավոր հարստահարման պատճառով, արդարության բացակայության պատճառով, իշխանական որոշ շրջանակների ամենաթողության և բացահայտ անպատիժ հանցագործությունների պատճառով, այլ իրենց տները թողնում գնում են, ինչա թե Ղարաբաղի հարցը լուծված չի, մենք էլ ադրբեջանցիների հետ «հարևանություն» չենք անում։
Խնդալու ա, բայց մարդը ոչ միայն նման անհեթեթ թեզերով գնում է ընտրությունների, այլ նաև իր հետևից ինչ-որ փոքրաթիվ ընտրազանգված է տանում։ Սա է ամենազարմանալին։ Որովհետև Լևոնը որ այդպիսի քարոզ է անում, նա գուցե դրան չի էլ հավատում։ Պարզապես կատարում է իշխանության պատվերը՝ փորձում է արդարացնել Սերժ Սարգսյանի արածն ու չարածը «Ղարաբաղի հարցով»։
Լավ ա էլի․․․տենց ով ասես կարա գա, երկիրը թալանի, տնտեսությունը կործանի, մարդ սպանի, երկիրը հայաթափ անի, հետո էլ իր «Լևոնին» բերի, որ ինքն էլ արդարացնի, թե բա «մինչև Ալիևը Սևանում ոտերը չլվանա, ոչմի խնդիր չի լուծվի»։ Կեցցեք։
Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից