1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Freedom House. Հայաստանում մամուլն ազատ չէ Ի՞նչ համաձայնության եկան Լավրովը, Նալբանդյանը և Մամեդյարովը Մոսկվայում ՍԴ-ն մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը «Ոչ մեկին չեմ հավատում»՝ երևանցիները ավագանու ընտրությունների մասին (Տեսանյութ) Մոսկվայում մեկնարկել է Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Արցախում զինվոր է զոհվել Ճշմարտության ազատականացում Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 440 կրակոց ՀՅԴ-ի ախորժակը մեծացել է, իսկ Կարեն Կարապետյանն այլ պլաններ ունի ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության վերաբերյալ նոր հուշագիր. Է. Շարմազանով
ԼՐԱՀՈՍ
Փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել Միջոցառում՝ Գերմանիայի դեսպանի մասնակցությամբ Մհեր Արզումանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով Հաշվարկել է 1.14մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր Ստեփանակերտում հերքում են հայկական զինուժի կողմից «Օսա»-ի կիրառման մասին Բաքվի պնդումը Կարևորվել են խորհրդատվական և կանխարգելիչ աշխտանքները ԴԱՀԿ պաշտոնյան չարաշահել է պաշտոնեական դիրքը ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Տավուշի մարզում Սեբաստիան Քուրցը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները Ինչու է մեզ մոտ ամեն ինչ վատ ու այդպես էլ շարունակվելու է Ավարտվել է բժշկի կողմից «Կապանի բժշկական կենտրոնում» բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը Երկրաշարժ Իրանում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ ՃՏՊ Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է զոհվել Freedom House. Հայաստանում մամուլն ազատ չէ Վթար Թբիլիսի-Ստեփանծմինդա ճանապարհին. հայ ուղևորներից մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել Ի՞նչ համաձայնության եկան Լավրովը, Նալբանդյանը և Մամեդյարովը Մոսկվայում ՍԴ-ն մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի դեսպանը «Ոչ մեկին չեմ հավատում»՝ երևանցիները ավագանու ընտրությունների մասին (Տեսանյութ) Պայմանագիրը կնքելիս ինչո՞ւ ենք այդպես վարվել. վարչապետն այցելել է Ջրային տնտեսության պետական կոմիտե Վրեժ Խաչիկյանը փորձել է հատուկ մեթոդներով ինձ խեղդամահ անել. Տիգրան Աթանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով մեծ մասնաբաժին ունի, բայց դա բավարար չէ. վարչապետ Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար Վահան Մարտիրոսյանին է ներկայացվել սկանդալային «Պլատոն» համակարգի հնարավորությունները (տեսանյութ) Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողություններից Առողջությունը վերագտած մարդու ուրախությունը շատ մոտիվացնող գործոն է Ընթացիկ տարում Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք Երևանյան գավաթ 4-ը՝ Բուսաբանական այգում Ազատ ոճի ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն Մեսիի իրանցի նմանակը (լուսանկար) Մոսկվայում մեկնարկել է Լավրովի, Նալբանդյանի և Մամեդյարովի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը Ադրբեջանում հայտնաբերվել է 179 զինվորի դիակ Արցախում մեկնարկել է «Արվեստը հանուն խաղաղության» խորագրով միջազգային նախագիծ Ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ Արցախում զինվոր է զոհվել ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 8 օրինապահ հարկ վճարողի Թոշակները՝ մայիսի 4-ից Ուրախ եմ հայտնել, որ ծրագիրն արդեն իսկ գրանցել է զգալի առաջընթաց․վարչապետ Թանկարժեք խնձորների առեղծվածը Ցրտահարությունների վտանգը կարող եք համարել ավարտված: Մոնիկա Բելուչիի կիսամերկ ֆոտոշարքը՝ Vanity Fair-ի համար 250 միլիոնի յուրացումը ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը Թարս երկիր... Ճշմարտության ազատականացում ՄԱԿ-ն արձագանքել է ծեծկռտուքին խորհրդարանում, հարձակման է ենթարկվել ընդդիմության առաջնորդը Բնապահպանության նախարարությունը հետրքում է Կիթառը, պոեզիան ու ընկերությունը Մեռեք տականքներ, հոգի ծախողը դուք եք ՀՅԴ-ն ուզում է Իջեւանի անտառտնտեսության ղեկավարի ստացած մանդատը տալ հայտնի վիրաբույժին Տոմսկի բնակիչները փրկել են յոթերորդ հարկից ընկած երեխայի (տեսանյութ) Այրել, թե՞ չայրել, այս է խնդիրը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Ձայնահավաք տնօրենները դաս են քաղել գաղտնի ձայնագրությունից Ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել Շատ լավ էլ գիտեն, թե ով է ներկրել ադրբեջանական խնձորը Փոստանջյանին զգուշացրել էին խաղաքարտերը շուտ չբացել, բայց նա չդիմացավ Ինչո՞ւ բանտում մահացավ կալանավորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 440 կրակոց ՀՅԴ-ի ախորժակը մեծացել է, իսկ Կարեն Կարապետյանն այլ պլաններ ունի Հրդեհ Ղազարավան գյուղի ջրմուղի տարածքում Արտակարգ դեպք Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 13–ամյա երեխա Հայ փրկարարներն արդեն «աղետի» գոտում են Կարեն Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության վերաբերյալ նոր հուշագիր. Է. Շարմազանով Արման Թաթոյանն այցելել է բուժում ստացող պարտադիր ժամկետային զինծառայողներին Մ. Զախարովա. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհստակեցնեն դիրքորոշումները հակամարտության խնդրահարույց հարցերի շուրջ (տեսանյութ) Հավկիթի տարեկան արտադրության ծավալը ներկայումս կազմում է 655 մլն, բայց ոլորտում դեռևս առկա են խնդիրներ Նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին ԿԸՀ-ն տեսահոլովակ է հրապարակել ավագանու ընտրությունների կարգի վերաբերյալ (տեսանյութ) 25 տարի է՝ մենք անկախ պետություն ենք, 561 նորմ ԽՍՀՄ-ից ինչո՞ւ ենք պահպանում, ինչո՞ւ չենք փոխում. վարչապետը քաղաքաշինության պետկոմիտեին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը Պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիրներ կան. Կարեն Կարապետյան Պատճառ չեն նշել, ուղղակի հայհոյել եւ հարվածել են. փաստաբան (տեսանյութ) Բեռլինում անհայտ անձը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել բռնության վերաբերյալ

Կայացավ «ՎԵՐՍԿԻԶԲ» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և համանուն գրքի շնորհանդեսը

Ս.թ. մարտի 29-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում կայացավ «ՎԵՐՍԿԻԶԲ. սիրիահայերի հաջողություններն ու ավանդը Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը և համանուն գրքի շնորհանդեսը՝ բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՀԿ) ծրագրին կցված «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» (ՍՓՏԻՀ) ծրագրի կողմից:

Ողջունելով ներկաներին՝ Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց. «Հայաստանը ապաստան է տվել ավելի քան 20 000 սիրիացի փախստականի, որն ավելին է, քան Եվրոպայում մեկ շնչին ընկնող փախստականների թիվը: Այս հյուրընկալ քայլի համար հայ հասարակությունն ու ՀՀ կառավարությունն արժանի են գնահատանքի: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես սիրիահայերը, նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելով, հիմնեցին իրենց բիզնեսները: Հայաստանը կարող է օրինակ վերցնել նրանց լավատեսական ոգուց, ձեռնարկատիրական հմտություններից և հաճախորդամետ մոտեցումից: Ուրախ եմ, որ ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող այս ծրագիրն աջակցում է սիրիահայ փախստականների տնտեսական ինտեգրմանը»:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, կարևորելով սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը մեր երկրում, ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացնում, օգտագործում պետական աջակցության բոլոր գործիքները՝ օգնելու նրանց ինտեգրվել Հայաստանի գործարար միջավայրին, համալրել ՓՄՁ համայնքը և կյանքի կոչել իրենց գործարար ծրագրերը։ Այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեզ աջակցում են մեր գործընկերները` միջազգային կառույցները, որոնց մեջ կցանկանայի հատուկ առանձնացնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, որն իրականացնում է «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» չափազանց կարևոր և արդիական ծրագիրը։ Օգտվելով այս պատեհ առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հանտնել GIZ-ին արդյունավետ գործակցության համար», - իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ Սփյուռքի նախարարության անձնակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ սիրիահայերը կարող են օրինակ ծառայել այլ սփյուռքի մնացած ներկայացուցիչների համար, որոնք, տեսնելով նրանց ոգևորությունն ու եռանդը, նույնպես կինտեգրվեն և կհաստատվեն Հայաստանում:

Խոսելով ՀՀ-ում սիրիահայերի համայնքի անունից՝ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Ներսես Քեվոն ասաց. ««ՎԵՐՍԿԻԶԲ» գիրքը շոշափելի ապացույց է առ այն, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստան գտած հայերը կարողացան սկսել և վերսկսել իրենց բիզնեսները իրենց հայրենիքում: Այս առումով գիրքը կարող է ոգևորել այլոց՝ գալ Հայաստան և ներդրումներ կատարել իրենց հայրենիքում:»

Ներկայացնելով «ՎԵՐՍԿԻԶԲ» գրքի հիմնական գաղափարը՝ ԳՄՀԸ ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավար Հանս Յոախիմ Ցինքանը նախևառաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և Գերմանիայի դեսպանին՝ գրքի համար նախաբան տրամադրելու համար:

«Այս ցուցահանդեսում ներկայացված են գրքում տեղ գտած հաջողությունների պատմությունների հերոսները: Նրանք տարբեր սեռի, տարիքի, փորձառության, կրթության, տարբեր ոլորտներում բիզնեսներ ունեցող մարդիդկ են, որոնք, սակայն, ունեն միևնույն ձգտումը՝ ներդնել իրենց փորձն ու ձեռնարկատիրական հմտությունները Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ այսկերպ ոգեշնչել այլոց՝ հետևելու իրենց օրինակին»,- հավելեց ՍՓՏԻՀ ծրագրի ղեկավարը:

Հանդիսավոր բացումից հետո լուսանկարները ցուցադրվելու են Երևան Մոլում` մարտի 30-ից մինչև ապրիլի 12-ը, և «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում՝ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 26-ը:

website by Sargssyan