1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Հայտնի է Նիկոլ Փաշինյանի 14-րդ խորհրդականի անունը Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ) Երևանն արտասահմանյան զինվորականների առկայությունը բացառող փաստաթուղթ կստորագրի. Լավրով
ԼՐԱՀՈՍ
Ինչո՞ւ Մոսկվան չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին հաղթանակի կապակցությամբ. Մեկնաբանում է դեսպանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի հետախուզական նավը մտել է Սև ծով Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիզկուլտուրայի ուսուցչից մինչև լրագրող՝ ովքե՞ր են եղել ՀՀ վարչապետները Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան. ինչ հաաձայնության են եկել կողմերը (տեսանյութ) ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին Լիլիթ Մակունցը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Հայ շախմատիստուհիները մասնակցում են Շարժայի կանանց մրցաշարին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները. ՌԴ դեսպան Քոչարյանին ու Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ. Զարուհի Փոստանջյան ( Տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում այլ կոնտինգենտի տեղակայման մասին Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Մոուրինյուի պաշտոնանակության մասին Նիկոլ Փաշինյանը նախապես պայմանավորվածություն ունի հող հանձնելու. Փոստանջյան ( Տեսանյութ) Երկու ուժ «ռինգում կռվում են», թե ո՞վ է ամենաընդդիմադիրը Ե՞րբ ենք մենք վերջապես դուրս գալու ֆեոդալիզմի բեռի տակից Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Էրդողանի հայտարարություններից հետո Թուրքիան սկսել է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր Բախվել են ավտոմեքենաներ. կան արգելափակված քաղաքացիներ Արոնյանը Լոնդոնի մրցաշարում միայն 4-րդն է Սոթք-Քարվաճառ, Կապան-Քաջարան, Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը Կուլիսային քննարկումներ. «Նիկոլի իշխանափոխության պլանը շատ վաղուց էր գծված» 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի և հանցադեպի բացակայության հիմքով Նորընտիր խորհրդարանը ՀՀ վարչապետ չի ընտրի Չինաստանը վճռորոշ հաղթանակ է տարել կոռուպցիայի նկատմամբ. Սի Ցզինպին «Մի տարի անիմաստ նստել եմ». «Ճվճվ Արոյի» որդին արդարություն է պահանջում Հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները այսօր զբաղված են պաշտոնների բաշխմամբ Որոշել են գյուղացիներին դատի տալ. գյուղապետերը դեմ են՝ «Դատարանի տեղը մենք էլ գիտենք» Քաղաքապետարանում «հեղափոխություն» է. Կամո Արեյանը փրկում է քաղաքապետին 10 րոպե նայեցի Էդմոն Մարուքյանի լայվը ու մի հարց առաջացավ մոտս Կներեք, բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում Նոր ԱԺ-ի առաջին նիստը՝ հունվարի 14-ին. դերաբաշխման հարցեր կան Կարեն Կարապետյանը և 7000 «գազավիկները» լքում են ՀՀԿ-ն «Շեֆը կամ վախեցել է, կամ պայմանավորվել». ՀՀԿ-ում դժգոհում են Սերժ Սարգսյանից Ինչ է առաջարկվելու կողմերին եւ ինչ է դրվելու բանակցային սեղանին Քաղաքական դաշտում լուռ հետևում են ԲՀԿ-«Լուսավոր Հայաստան» վեճին «Մենք»-ը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Արսեն Թորոսյանը երեխաներին կոչ է արել ընտանիքի անդամներին թույլ չտալ իրենց ներկայությամբ ծխել Ովքե՞ր կարող են ընդգրկվել «Դայակ պետության հաշվին» ծրագրում. տեսանյութ Արցախում քննարկում են «Մտքի, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծը Բոլոր հողերը պետք է «վերադարձվեն» Ադրբեջանին. Մաքսիմ Շևչենկո Լուրջ չարաշահումներ մի շարք գերատեսչություններում Ոստիկանները մեկնեցին մարտական դիրքեր.տեսանյութ Չեմպիոնների լիգա․ովքեր կխաղան 1/8 եզրափակչում Հայկ Մարությանը հանձնարարել է վերանայել հաստիքացուցակները Երևանի քաղաքապետարանը հրապարակել է գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը (լուսանկարներ) Հայաստանում օտարերկրյա զինված ուժեր չեն լինի. Լավրով Երգում է Սասուն Միքայելյանը. տեսանյութ Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր հոսպիտալացվել են Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. ճանապարհների վիճակը Հայաստանում Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ԵՄ-ի երկրների դեսպանները հաստատեցին կես տարով ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը Ստուգումներ՝ Արցախի ՊՆ-ում Մխիթարյանի դուբլն առաջին էր ԱՊԼ-ում Նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել կնոջն ինքնասպանության փորձի հասցնելու համար Դուք ո՞վ եք, որ Ծառուկյանը ձեզ նկատի. ԲՀԿ-ի պատասխանը՝ Էդմոն Մարուքյանին Ֆրանսիայում սկսվել է Ստրասբուրգի ահաբեկչության նախնական հետաքննությունը. BFM Հայտնի է Նիկոլ Փաշինյանի 14-րդ խորհրդականի անունը Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ) Երևանում քաղաքացին ընկել է տանիքից Մեքսիկայի նախագահը տվել է երկրում տուրիստական երթուղու ստեղծման բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկը Պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել այստեղ․ Արմեն Սարգսյան Պորոշենկո.«Շնորհակալ եմ Էրդողանին, որ չմիջամտեց եկեղեցու խնդրին» Վրացական ընդդիմությունն սկսում է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե «Դատապարտում ենք շարունակվող անարդարությունը». «Սասնա ծռեր» Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իրեն դիմած զինծառայողներին Պակիստանը կարող է վերածվել «երկրորդ Իսրայելի»` Ադրբեջանին զինելու առումով Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցականների արձակուրդների վերաբերյալ Երևանն արտասահմանյան զինվորականների առկայությունը բացառող փաստաթուղթ կստորագրի. Լավրով Թուրք-սիրիական սահմանին Թուրքիան նոր պատնեշներ է կառուցել «Ռուսաստանը կկորցնի մնացած Ուկրաինան, եթե ճանաչի ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն». Լավրով Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Պապիկյանին Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել «Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը». ՀՀ վարչապետի խոսնակ
Հարցում

«Ֆեյսբուքահայության» արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հերթական պարտվողական հարցազրույցին (լուսանկար, տեսանյութ)

Երեկ՝ մարտի 28-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հյուրն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հաղորդման ընթացքում նորից անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության խնդրին և նորից բարձրաձայնեց իր հայտնի թեզը, թե՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք», միևնույն ժամանակ հայտարարելով, որ սատարում է Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության նմանօրինակ լուծման հարցում. «Այո՛, մենք սատարում ենք, բայց միայն այս հարցում»:

Հիշեցնենք՝ Հայաստանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում սա արդեն նրա երկրորդ ելույթն է հեռուստատեսությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: Նրա առաջին ելույթը  տեղի էր ունեցել մարտի 21-ին «Հանրային հեռուստաալիքի» «Օրակարգից դուրս» հաղորդաշարին: «Ֆեյսբուքահայության» արձագանքն այդ հարցազրույցին կարող եք դիտել՝ այստեղ:

Նշենք նաև, որ վերջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հանրայինի» եթերում ելույթ էր ունեցել 1998 թվականի փետրվարի 3-ին՝ սեփական հրաժարականի դիմումն ընթերցելիս:

Ստորև ներկայացնում ենք «ֆեյսբուքահայության» արձագանքը առաջին նախագահի սկանդալային հայտարարություններին:

«Ինձ Լևոնը ոչ մի բանով չի զարմացնում երբեք։ Ինքը վերջին 25 տարիների ընթացքում նույն հիմարություններն է կրկնում։ Նրա ելույթներն ու հարցազրույցները նայելը ժամանակի վատնում է։ Ինձ զարմացնում են խելացի և կրթված մարդիկ, որոնք հիանում են նրա ինտելեկտուալ ունակություններով։», - գրել է «Ֆեյսբուքի» իր էջում օգտատեր Տիգրան Գրիգորյանը: 

«Թուրքը լավ խոսք ունի՝ «հետույքի սև կամ սպիտակ լինելը ջուրն անցնելուց կերևա»: Հիմա՝ մի քանի օր անց կայանալիք ընտրությունից հետո, հստակորեն պարզ կլինի, թե ձայնի իրավունք ունեցող քանի հայաստանցի է համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ իս՝ ամենալավատեսական սցենարի դեպքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դժվարությամբ կհաղթահարի յոթ տոկոսի շեմը, ավելի իրատեսականի դեպքում՝ ընդհանրապես չի անցնի խորհրդարան:

Որքան էլ պարադոքսալ թվա, բայց առաջին նախագահն, ըստ էության, հանրաքվեի է դնում իր տասնամյակներ չարունակ չփոփոխված տեսակետը՝ հանրաքվե, որի արդյունքները նրա և նրա քաղաքական թիմի համար, չեմ կարծում, որ դրական կլինեն: Իսկ դա փաստացիորեն նշանակում է, որ արդեն մեկ անգամ նույն տեսակետների համար խաղաղ հեղաշրջմամբ հեռացված Լևոն Տեր-Պետրոսյանը շանս կստանա հեռանալու նաև ժողովրդի քվեով», - այսպես է արձագանքում իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցկայքի իր էջում:

««Այո՛, կոռուպցիայի, ալան թալանի գլխավոր պատճառը ղարաբաղյան պատերազմն է»․
Լևոն Տեր-Պետրոսյան», - հեգնում է Դերենիկ Մալխասյանը:

«Վատ բան ասեմ: Հայաստանն իր գոյությունը պահպ«Միջազգային Հանրությանն» այլևս բացարձակապես չի հետաքրքրի, եթե անգամ Թուրքիան ու Ադրբեջանը միասին Հայաստանի հարցն էլ մեկ օրում վերջնականապես չլուծեն:

«Միջազգային Հանրությանը» ոչ թե Հայաստանն ու Արցախն է հետաքրքրում, այլ Թուրքիան ու Ադրբեջանը ու այդ կոնտեքստում է միայն Հայաստանը իրենից ինչ-որ բան ներկայացնում:

Սա ասում եմ «Միջազգային հանրության» տեսանկյունից խնդրից մոտենալով:

Ավելի վատ բան ասեմ, 1828-ին Ռուսաստանը սկսեց վերակենդանացնել Հայաստանը, արհեստականորեն, որպեսզի այն դառնա հարց Թուրքիայի և Կովկասի թաթարների համար:

Այլ հարց է, թե մենք որքանով ենք կարող այդ դերակատարությունից ձերբազատվել: Եթե կարողանանք անել, ապա միմիայն «Միջազգային Հանրության» կամքին հակառակ գնալու դեպքում:

Չգիտեմ որքանով հասկանալի բացատրեցի ասածս: Քարտեզին պետք է ուշադիր նայել», - գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Լևոնի վկաները այս գիշեր էլ չքնեցին...))

Ոնց որ թե Ռոբերտ Քոչարյանի խոսելու ժամը եկել ա...», - պարբերաբար գրառումներ է անում իր էջում Արգիշտի Կիվիրյանը:

«Աշխարհն աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով։ Այ մարդ, զարմանում եմ լևոնականների քարոզարշավի վրա։ Մեծ հաշվով բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմությունով, ընդդիմության ընդդիմությունով և ՀՀԿ-ով քարոզարշավի ընթացքում խոսում են Հայաստանում առկա լրջագույն խնդիրների լուծման մասին։ Դնանք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իշխող Հանրապետականն է այդ խնդիրների մասին բարձրաձայնում և լուծումներ առաջարկում, կարծես այդ բոլոր խնդիրների հիմնական պատճառը հենց իրենք չեն և լուծումն էլ կախված չի նրանց հեռանալուց։

Սա թողնենք ՀՀԿ-ի խղճին, եթե այդիսին կա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը մի տեսակ արդեն ծիծաղելի է դառնում։ Բոլորը խոսում են իշխանության կողմից իրականացվող թալանի, թեռորի, տարբեր տեսակ հանցագործությունների և պարզապես՝ խնդիրներին ադեկվատ արձագանքելու, դրանց համապատասխան լուծումներ տալու ունակության բացակայության մասին, Լևոնը՝ «էտ սաղ հեչ, բերեք Ղարաբաղը հանձնենք»։ Ասում են՝ տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, փոքր ու միջին բիզնեսին հարկերով խեղդում են, պատասխանում ա՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Եվ այսպես շարունակ։

Եվ սա այն նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին իր՝ այսօր արդեն փոքրաթիվ համակիրները «Հաղթած Հիմնադիր Նախագահ», «Սուպերմեն», «դիվանագիտության հանճարեղ մասնագետ», «մեծ հայրենասեր» ու էլի եսիմ ինչ են անվանում։ Դա այն նույն Լևոնն է, ով Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում եկավ իշխանության։ Իսկ հետո, հասկանալով, որ Ղարաբաղն ազատագրած մարդիկ իրական վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, որոշեց հանձնել այն Ադրբեջանին։ Դրա պատճառով զրկվեց իշխանությունից, իսկ հիմա էլ իր կյանքի վերջին տարիներն է վատնում՝ բոլորին ապացուցելու, թե իբր ինքը այն ժամանակ ճիշտ էր։

Հասարակության կողմից սա այնքան անընդունելի է, իսկ նրա առաջարկածն այնքան աբսուրդային, որ վերջում Սերժ Սարգսյանը ստիպված էր միջամտել ու Լևոնին եթեր տալ «Հ1»-ով։ Սակայն դա ավելի շատ բացասական ազդեցություն ունեցավ։ Կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերան ավարտվում է։ Չնայած, նա կարող է իր «աշխատանքը» շարունակել Ալիևի «խաղաղության պլատֆորմի» շրջանակներում։

Հ․Գ․ Պետպատվերի շրջանակներում, Լևոնը իր հարցազրույցում նաև մի կողմից գովեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճիշտ»՝ հանձնողական դիրքորոշում ունենալու համար, մյուս կողմից էլ թիրախավորված քննադատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ չի կարող խոսել այս դաշինքի դեմ, քանի որ դրանով ժողովրդի համար կմատնանշի իր իրական հակառակորդին, և ստիպված է օգտագործել Լևոնին․․․և սա առաջին անգամը չէ, որ Լևոնը օգտագործվում է Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ», - ծավալուն անդրադարձ է կատարում ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Ստեփանյանը:

«Հիմա՝ մի փոքր ավելի մանրամասն անդրադառնամ Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին¸ որտեղ նա պետպատվերի շրջանակներում քննադատում էր ՕՐՕ դաշինքին և Վարդան Օսկանյանին մադրիդյան սկզբուքների համար: Իհարկե¸ մադրիդյան սկզբուքները մեր երազանի փաստաթուղթը չեն¸ սակայն մադրիդյան սկզբուքներում առաջին անգամ հստակորեն ֆիքսվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավուքնը և միջազգային հանրությունը¸ ի հեճուկս 1900-ականներին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարություններին¸ թե միջազգային հանրությունը երբեք չի համակերպվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:

Զարմանալին սակայն Տեր-Պետրոսյանի խոսքերում նաև այն էր¸ որ նա¸ մեղադրելով Օսկանյանին 7 շրջանների շուրջ բանակցությունների համար¸ շատ սահուն կերպով շրջանցեց այն հարցը¸ որ 1992 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը¸ պարզապես խնդրում էր¸ որ հարցը շատ արագ լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում¸ իսկ Ղարաբաղն էլ ինքնավար հանրապետության կարգավիճակով ընդգրկվի Ադրբեջանի կազմում:

Իմիջայլոց¸ 2009 թվական դեկտեմբերին¸ Լևոն Զուրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել էր այն¸ որ 1992 թ. մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդայի» էջերում Տեր-Պետրոսյանը առաջարկել էր Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի կազմում: Բայց¸ իհարկե այս ամենի մասին Լևոնն իր հարցազրույցում չխոսեց¸ բայց անմոռաց տրվեց Սերժի ու ՀՀԿ-ի ծրագրի գովեստին», - փաստում է Արմեն Միքայելյանը, գրառմանը կից զետեղելով ստորև ներկայացված լուսանկարը:

 

Zham.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan