Վարչապետի պաշտոնի շուրջ ներիշխանական պայքարը շարունակվում է. այդ պաշտոնի վրա աչք ունի նաև Սերժ Սարգսյանը
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.«Վարչապետի պաշտոնի շուրջ ներիշխանական պայքարը շարունակվում է և գնալով բացահայտ բնույթ է կրում։ Ակնհայտ է՝ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որ չլինելով ՀՀԿ ցուցակում, զբաղված է այս կուսակցության քարոզարշավով, 2018թ. ապրիլից հետո իրեն է պատկերացնում այս պաշտոնում։ Սա ակնհայտ երևում է նրա պահվածքից, նաև հայտարարություններից, երբ հիշում եք՝ հարցազրույցներից մեկում ասել էր՝ 2018թ. կբավարարի սահմանադրությամբ կառավարության անդամների համար պահանջվող չափանիշներին (խոսքը վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակության ցենզի մասին է)։
Բայց մյուս կողմից այս պաշտոնի վրա աչք ունի նաև Սերժ Սարգսյանը։ Եվ նա իր վերջին ելույթում ուշագրավ ակնարկներ է արել՝ հասկացնելով, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում 2018թ. ապրիլից ինքը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը։
«Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,- ասաց նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: