Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ
16
Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Պատերազմ Արցախում
«Լեգիտիմը» խայտառակ եղավ. «Կարճ ասած» Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս (տեսանյութ) Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել 101 գիտնական պահանջել են մարդու հրաժարականը. Բագրատ սրբազան Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը

Հայաստանը սխալ է գրանցել «ալկոգելերը»․ ԵԱՏՄ պատասխանը

«Հետք»-ն ուսումնասիրել էր ախտահանիչ միջոցների շուկան և պարզել, որ դրանք ոչ միայն չեն վերահսկվում, այլև գրանցվում են որպես կոսմետիկ միջոց և փորձաքննվում՝ սխալ տեխնիկական կանոնակարգի միայն 4 ցուցանիշներով։

«Հոդվածում նաև ներակայացրել էինք, որ այդ ապրանքները գրանցման հայտարարագրեր են ստացել «կեղծ ընթացակարգերով»՝ հիմնականում փորձաքննվելով Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների ենթակայության տակ գտնվող երկու լաբորատորիաներում։

Այդ լաբորատորիաներից մեկը՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, մեր հրապարակումից հետո հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հոդվածում հրապարակված որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը՝ հավաստիացնելով, որ գրանցումն իրականացվել է առանց խախտումների։

Մենք հարցում ուղարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք ախտահանիչ միջոցները համարվում են կոսմետիկ միջոց։ Հարցմանը կցել էինք Հայաստանում գրանցված ապրանքների հավաստագրերը և պիտակները։

Ալկոգելերն ու ախտահանիչ միջոցները չեն փորձաքննվում և գրանցվում են օրենքի խախտմամբ՝ որպես կոսմետիկ միջոց

Նախքան բուն պարզաբանմանն անցնելը, ուզում ենք ներկայացնել մի քանի կարճ տեղեկություն հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցների մասին։

Հակաբակտերիալ և ախտահանիչ միջոցները տարբեր գործառույթներ են իրականացնում․ հակաբակտերիալը` (antibacterial) պայքարում է «բակտերիաների» դեմ, ախտահանիչը՝ («dezinfection») ինֆեկցիաների, (վիրուսների) վարակների դեմ։ Կորոնավիրուսը կամ COVID-19 կամ SARS-CoV-2 վարակի տեսակ է։ Եթե «ալկոգել»-ի նպատակը կորոնավիրուսից պաշտպանելն է, այն պետք է լինի ախտահանիչ։

 Բակտերիաները միաբջիջ կենդանի օրգանիզմ են, որոնք կարող են ինքնուրույն ապահովել իրենց կյանքի բոլոր փուլերը: Իսկ վիրուսները մակաբույծ են: Դրանք չեն կարող ինքնուրույն գոյատևել, ուստի վիրուսները «սնվում են» օտար բջիջներով (մարդու, կենդանիների, նույնիսկ՝ բույսերի):

Խնամքի միջոցը չի կարող լինել ախտահանիչ։ Հակաբակտերիալ միջոցը՝ կարող է լինել խնամքի միջոց։ Օրինակ՝ օճառները, քսուկները, հեղուկներն ու գելերը կարող են լինել հակաբակտերիալ։

Ախտահանիչ միջոցները ենթակա են պետական գրանցման, հակաբակտերիալ կոսմետիկ միջոցները՝ «սերտիֆիկացման»։

Ախտահանիչ միջոցները Հայաստանում վերահսկվում են Առողջապահության նախարարության կողմից, հակաբակտերիալ միջոցները՝ Շուկայի անվտանգության տեսչական մարմնի։

Բակտերիայի և վարակի տարբերության մասին գիտեն բոլոր բժշիկները։

Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների ազգային ինստիտուտ»-ը, սակայն, այս տարբերությունը հրապարակման մեջ չի նկատել․ մայիսի 6-ին ՍԱԻ-ը հայտարարություն է տարածել՝ «ի պատասխան Hetq.am կայքում» տպագրած հոդվածի վերնագրով, որտեղ նշել է, որ հոդվածում հրապարակված «որոշ տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը»։

Մասնավորապես հայտարարության մեջ նշել է, որ «330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի միջոցները, անկախ նրանից օժտված են հակաբակտերիալ հատկությամբ, թե ոչ՝ հանդիսանում են ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»։ Նույնը գրել էր նաև «Հետք»-ը․ ոչ մի հակառակ պնդում։

«Տեղեկացնում ենք նաև, որ մաշկի խնամքի միջոցների փորձանմուշները նախօրոք ենթարկվում են լաբորատոր փորձարկման, և դրական արդյունքների հիման վրա գրանցվում են համապատասխանության հայտարարագրերը»»,-գրում է լրատվամիջոցը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan