Հայաստանից հետո ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով կընդունի Թուրքիան
Դիտել նաև
Փաշինյանը կրկին մեծ նվեր է մատուցում Ալիևին. Հայկ Նահապետյան (տեսանյութ)
Ներքին Հանդի բնակիչները չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում․ լսվում են կրակոցներ
Թաթոյան. Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք
Իրավիճակը Ներքին Հանդի հատվածում տեղակայված դիրքերում՝ ժամը 9:30-ի դրությամբ. ՊՆ
Կյանքը՝ թշնամու մշտական նշանառության տակ. Ներքին Հանդ մեկ տարի է, ինչ իշխանություններից ոչ մեկը չի եղել. (տեսանյութ)
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում բնակվող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է առարկայական քննարկում սկսել ՌԴ հետ ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին ընդունելու մասին: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դեռ մինչև տխուր իրադարձությունները (ռուսական «Սու-24»-ի խոցումը 2015 թ.) բանակցություններ են անցկացվել այդ թեմայի շուրջ: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», - ասաց նա:
Չավուշօղլուն նշեց, որ շուտով «կմեկնարկի հարցի քննարկումը», ինչպես նաև, որ «օդանավակայաններում տեղադրվում են նման փաստաթղթեր ստուգելու սարքեր»:
Zham.am