Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի մի խումբ մասնագետների և բժշկության մեջ գործարար հետաքրքրություններ ունեցող անձանց հետ, որի ընթացքում քննարկվեց բիզնես հնարավորություններն առողջապահության բնագավառում: Գրիգորյանը բիզնեսի և առողջապահական համակարգի հնարավորությունների և համետեղելության մասին ասաց հետևյալը. «Գաղտնիք չէ, որ մարդու առողջությունն այսօր հաճախ է դառնում բիզնես սակարկությունների առարկա` ոլորտի ապաշնորհ կազմակերպիչների կողմից: Ինչ խոսք, բուժսպասարկումը ենթադրում է կոմերցիոն դրսևորում, բայց հակացուցված է այն առաքելությունից վերածել էժան առևտրի: Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին: Իհարկե, մասնավոր սեկտորը պետք է ակտիվորեն մասնակցի ոլորտում ընթացող գործընթացներին. աշխարհում սա ընդունված և լիարժեքորեն արդարացված մոտեցում է, եթե պետությունը սահմանում է խաղի հավասարակշիռ և անկողմնակալ կանոններ: Ցանկացած ոլորտում մասնավոր ներդրողը, եթե վաշխառու չէ, եթե ազնիվ է, իր բիզնես հետաքրքրություններից զատ, պետք է հոգատար, սրտացավ վերաբերմունք դրսևորի այն հատվածի նկատմամբ, որին թիրախավորել է իր բիզնես պլանում: Մեր ոլորտում առավել ևս մարդը և նրա առողջությունը ոչ թե պետք է հանդիսանա մասնավոր բիզնեսը զարգացնելու նպատակ, այլ մասնավոր բիզնեսը պետք է լինի միջոց` մարդուն առողջ ու երջանիկ դարձնելու համար:

Հենց այստեղ է, որ խախտվում են բժշկի ու առհասարակ բժշկության առաքելության և բիզնեսի սահմանները, որոնք սերտաճում են իրար մեջ և փակուղու առաջ կանգնեցնում հասարակությանն ու ոլորտը»:

Գրիգորյանը բժշկություն-բիզնես համատեքստում խոսեց նաև պետության համակարգող դերի մասին` ասելով. «Միանշանակ է, որ բժշկական համակարգն ունի այնպիսի խնդիրներ, որոնց լուծման մեխանիզմներն ու հնարավորությունները պետության գործառույթների սահմաններում են, որոնք, սակայն, տևական ժամանակ մնում են անկատար: Սա չի նշանակում, որ պետությունը մեր ոլորտում պետք է մենաշնորհյալ լինի, այլ պետք է լինի դոմինանտ` արդար և, ինչու չէ, մրցակցային խաղի կանոններ սահմանելու տեսանկյունից: Առաջին հերթին` մեր գործը առաքելություն է, պարտավորություն, և պետությունը մեզ չպետք է դնի «բիզնեսի մսաղացի տակ»: Այսուհանդերձ, երկրորդ կարծիք չկա, որ պետք է երաշխավորված լինեն նաև մասնավոր ներդրողների իրավունքները: Բարձրացնելով նրանց վերահսկողության մակարդակը` պետք է խրախուսել նաև նրանց ջանքերով ու միջոցներով նորարար տեխնոլոգիաների ներդրումները»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan