Իտալիայի Ամբրուցցո շրջանում փրկարարական ուղղաթիռ է կործանվել
Իտալական փրկարար ծառայության ուղղաթիռը կործանվել է երկրի Ամբրուցցո կենտրոնական հատվածում, հաղորդում է երեքշաբթի «Il Messaggero» տեղական պարբերականը:
Անձնակազմի հետ կապը կտրվել է մոտ երկու ժամ առաջ:
Ուղղաթիռը մասնակցում էր փրկարարական աշխատանքներին այդ շրջանում:
Ենթադրվում է, որ ուղղաթիռը անկում է ապրել մոտ 500 մետր բարձրությունից: Օդանավում 6 մարդ էր գտնվում:
Zham.am