Եվրամիության անդամ 27 երկրները ստորագրեցին Brexit-ից հետո միության ապագայի մասին հռչակագիրը
Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները, որոնք միության կասզմում կմնան Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, այսօր ստորագրեցին Հռոմի հռչակագիրը, որում արձանագրեցին ԵՄ-ի առջև ծառացած մարտահրավերները և դրանք միասին լուծելու պատրաստակամությունը։
Հռչակագիրն ամփոփեց Հռոմյան պայմանագրի 60-ամյակին նվիրված գագաթաժողովի աշխատանքները։
Լեհաստանը վարչապետ Բեատա Շիդլոն, ում դիրքորոշումը հանդիպման գլխավոր ինտրիգն էր, փաստաթուղթը ստորագրելուց առաջ գրիչը բարձրացրեց և մի քանի վայրկյան կանգ առավ։ Ստորագրելով հռչակագիրը՝ Շիդլոն պարզեց ձեռքերը և ժպտաց։
Ապագայի առաջնահերթությունների թվում Եվրամիության առաջնորդները նշեցին անվտանգությունն ու պաշտպանությունը, բարգավաճումն ու տնտեսական աճը, սոցիալական քաղաքականությունը և ուժեղ դիրքերը միջազգային ասպարեզում։
Հռչակագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Գորացիների ու Կուրիացիների պահպանողականների պալատում, այն նույն վայրում, որտեղ 1957 թվականի մարտի 25-ին ստորագրվեց Եվրոպական տնտեսանակ միության ստեղծման պայմանագիրը։
Zham.am