Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
19
Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը

Ավետիս Քալաշյան. «Սամվել Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է»

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի հետ

–Պարո՛ն Քալաշյան, ինչպես հայտնի է, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ–ի՝ ձեր պաշտպանյալ Սամվել Բաբայանին 2 ամսով կալանավորելու ներկայացրած միջնորդությունը։ Արդյոք դուք հիմնավո՞ր եք համարում դատարանի այդ որոշումը և ԱԱԾ–ի ներկայացրած միջնորդությունը։

–Ո՛չ, հիմնավոր չեմ համարում։ Նախ՝ սկսեմ նրանից, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Սամվել Բաբայանին։ Նրան առաջադրվել է մեղադրանք ՔՕ 235–րդ հոդվածի 2–րդ մասով, այսինքն՝ ապօրինի կերպով խմբի կողմից ռազմամթերք ձեռք բերելու համար, և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի առաջին կետով, այն է՝ խմբի կողմից ռազմամթերքը մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծելու համար։ Երկու հոդվածներով էլ առաջադրված մեղադրանքներն անհիմն են։ Երբ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սամվել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, միջնորդությանը կից ներակայացվել են նյութեր։ Նման դեպքերում սովորաբար դատարանն առաջնահերթ պետք է ուշադրություն դարձնի այն հարցին, թե առկա՞ է արդյոք հիմնավոր կասկած առ այն, որ տվյալ անձն առնչվում է իրեն մեղսագրվող արարքներին։ Քննիչի կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ չի հիմնավորվում հիմնավոր կասկածն առ այն, որ Սամվել Բայանը կարող է կատարած լինել այն արարքները, որում ինքը մեղադրվել է։

235–րդ հոդվածի 2–րդ մասով մեղադրանք են առաջադրել, որ նա, իբր, նպատակ է ունեցել ձեռք բերել այդ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը և իր վաղեմի ծանոթներից մեկին, անունը չեմ ուզում նշել, առաջարկել է իքս գումարով ձեռք բերել այդ զենքը։ Նման բան բացարձակ չկա։

–Ցուցմունքներում դա չի՞ երևում։

–Ցուցմունքներում, ոչ էլ որևէ այլ ձեռք բերված ապացույցներում որևէ տվյալ չկա, որ Սամվել Բաբայանն ինչ–որ մեկին հանձնարարել, առաջարկել կամ խնդրել է ձեռք բերել այդ «Իգլան»։ Քրեական գործի ոչ մի տվյալով, նկատի ունեմ այն տվյալները, որոնց օրենքով սահմանված կարգով ես ծանոթ եմ, ոչ մի տվյալով հիմնավորված չէ, որ Սամվել Բաբայանն ինչ–որ այս կամ այն առումով մասնակցություն է ունեցել այդ ենթադրյալ խմբի մեջ։ Դատարանի որոշման մեջ նշված է, որ որոշումը կայացվում է միջնորդությանը կից այսինչ նյութերի հիման վրա, բայց նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սամվել Բաբայանը չի կատարել այն արարքները, որոնցում ինքը մեղադրվում է։

–Ի՞նչ եք պատրաստվում անել։

–Առաջնահերթ քայլը հետևյալն է. պետք է բողոքարկվի դատարանի որոշումը՝ Սամվել Բաբայանին կալանավորելու մասին։ Հնգօրյա ժամկետում ես պետք է անպայման բողոքարկեմ այդ որոշումը:

–Հաշվի առնելով, թե ով է Սամվել Բաբայանը, քաղաքական ենթատեքստ չե՞ք տեսնում այս գործում: Կապված չէ՞ այս ամենը Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների հետ։

–Ես փաստաբան եմ և քաղաքական գնահատական տալուց զերծ կմնամ, բայց քանի որ այս հարցը շատ է հնչում, ապա ես կպատասխանեմ դրան իմ պաշտպանյալ Սամվել Բաբայանի խոսքերով. «Եթե ինձ առաջադրել են ակնհայտ անհիմն մեղադրանքներ, ապա հետևությունը թողնում եմ մեր հանրությանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan