Վ. Պուտինը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Լե Պենի հետ (տեսանյութ)
Ռուսաստանը Ֆրանսիայի հետ հարաբերություններին մեծ նշանակություն է տալիս: Այդ իսկ պատճառով ոչ մի դեպքում չի ցանկանում ազդել այդ երկրում նախագահական ընտրությունների վրա: Միևնույն ժամանակ ՌԴ իրեն իրավունք է վերապահում շփվել ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցչի հետ: Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենի հետ:
Պուտինը նշեց, որ ՌԴ-ն փորձում է հավասար հարաբերություններ ապահովել թե գործող իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Նրա խոսքերով, Ռուսաստանը չի ցանկանում ազդել Ֆրանսիայում նախընտրական արշավի վրա:
Տեսանյութը՝ «Вести.ru»-ի: