Ամենափրկիչ եկեղեցու նկարները պատռվել են (տեսանյութ)
Ո՞վ կամ ովքե՞ր են վնասել «Ամենափրկիչ» եկեղեցու նկարները: Առավոտյան Տիգրան Հակոբյանը տեսել է, որ երեք նկար պատռված է: Դրանց վրա հեղինակն աշխատել է շուրջ 8 ամիս: Կատարվածը դիտավորություն է որակում:
Նշենք, որ 88-ին խոնարհված «Ամենափրկիչ» եկեղեցին վերականգնվում է Վարդան Ղուկասյանի ու նրա ընտանիքի ջանքերով: Գմբեթների խաչերի օծման ու տեղադրման արարողությունն իրականացվել էր 2014 թվականին: 2015 թվականին տեղադրվել էր եկեղեցու փոքր զանգը: Այժմ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում:
«Ամենափրկիչը» Գյումրու խորհրդանիշներից մեկն է համարվում: Ավելի քան 36 մետր բարձրություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1860-ականներին:
Տեսանյութը՝ «Ցայգ» ՀԸ