Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան

Խախտումներ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերություններում

Օրենսդրորեն հանրային սննդի օբյեկտներում նախատեսված չէ փորձաքննություն՝ միսն իրացնողից ձեռք բերելու դեպքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է անցկացրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող՝ Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն, Կենդանական ծագման մթերքի փորձաքննության կենտրոն և Հակահամաճարակային արշավախումբ ՍՊԸ-ներում: Արդյունքում Ծառայությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք վկայում են, որ այս երեք ընկերությունները պատշաճ չեն կատարել անասնաբուժասանիտարական փորձաքննությունները:

Մասնավորապես՝ փորձաքննություններն իրականացվել են առանց համապատասխան սարքավորումների կամ անհայտ ծագման սարքավորումներով՝ հաճախ կրելով ձևական բնույթ: Մսի որակի նկատմամբ բավարար կասկածների դեպքում այս ընկերությունները չեն տեղեկացրել լիազոր մարմնին, թեև պարտավոր էին: Փորձաքննության դրական եզրակացության պարագայում՝ չեն իրականացրել կամ մասամբ են իրականացրել մսի անվտանգությունը հավաստող դրոշմակնքումները: Արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներկայացված փասատթուղթը քանի՞ կամ ո՞ր կենդանուն է վերաբերում՝ այդպիսով ստեղծելով մեկ եզրակացության հիման վրա մի քանի կենդանու միս իրացնելու ռիսկ: Պարզվել է նաև, որ լաբորատոր փորձաքննության ընթացքում օգտագործվել են անհայտ ծագման նյութեր՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով փորձաքննության արդյունքները: Փորձաքննություններ են իրականացվել առանց կենդանիների ներքին օրգանների առկայության (թոքեր, սիրտ, լյարդ և այլ), միաժամանակ, նմուշառումը կատարվել է սխալ՝ առանց մկանային ու ոսկրային հյուսվածքների, որի պայմաններում հնարավոր չէ պարզել մսի որակը կամ հնարավոր հիվանդությունների առկայությունը: Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր փորձաքննության չի ենթարկվել խոզերի մսեղիքը: Չեն գրանցվել ձուկ, կաթ և մեղր փորձաքննելու դեպքեր՝ նախատեսված կառավարության որոշումներով: Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո չի տրվել եզրակացություն արտադրանքի հետագա օգտագործման համար, չեն լրացվել կամ թերի են լրացվել փորձաքննության եզրակացությունները: Որոշ դեպքերում, փորձաքննություն է իրականացվել առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի, թեև օրենսդրությունն արգելում է անասնաբուժական փորձաքննության իրականացումը, երբ պարզ չէ մսի ծագումը: Դրոշմի համար օգտագործված ներկերը սննդային չեն եղել, որևէ հիմնավորում դրանց պիտանիության մասին չի ներկայացվել: Չի պահպանվել ախտահարված օրգանների և հյուսվածքների վարակազերծման կարգը:

Ստուգումների արդյունքների հիման վրա հաղորդագրություններ են տրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: Ծառայությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում է պահել անասնաբուժասանիտարական փորձաքննություններ կատարող ընկերությունների գործունեությունը՝ վերջիններիս պատշաճ աշխատանքն ապահովելու նպատակով:

Ստուգման ընթացքում նաև պարզվել է, որ նշված ՍՊԸ-ները պայմանագրեր են ունեցել և փորձաքննություն իրականացրել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, որի անհրաժեշտությունը չկար, քանի որ ՀՀ օրենսդրությամբ միայն իրացման կետերում վաճառվող միսն է ենթակա պարտադիր լաբորատոր փորձաքննության (կառավարության 426-Ն որոշմամբ սահմանվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնելու պատասխանատվությունը կրում են իրացնող կազմակերպությունները): Բացի այդ՝ հանրային սննդի օբյեկտներից հնարավոր չէ կատարել ճիշտ նմուշառում և օբյեկտիվ փորձաքննություն, քանի որ այնտեղ միսը ձեռք է բերվում կտորներով՝ առանց ներքին օրգանների և համապատասխան հյուսվածքների: Նշենք նաև, որ հաճախ, չնայած պայմանագրերի առկայությանը, որևէ ծառայություն հանրային սննդի օբյեկտին չի մատուցվել, փաստացի՝ փորձաքննություններ չեն իրականացվել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՍԱՊԾ-ն տեղեկացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, որ իրենց կողմից ձեռք բերված միսն արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն համապատասխան եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ (3-րդ ձև) և գնման ՀԴՄ կտրոնը կամ հաշիվ-ապրանքագիրը՝ անհրաժեշտության դեպքում գնված մսի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար:

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն, սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը Երևան քաղաքի առևտրի իրականացման վայրերում պարտադիր է 2018 թվականի մարտի 1-ից և առաջարկում է սկսել նախապատրաստական աշխատանքները՝ գործընթացն ամբողջությամբ նշված ժամկետներում ապահովելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan