«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանը դարձել է միջազգային ճաշասեղանին հայտնված ճաշատեսակ. Թևան Պողոսյան (տեսանյութ) Սամվել Վարդանյանը քննության շրջանակներում ցույց է տվել իր վրա կատարված հարձակման վայրը «Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»,- Գևորգ Դանիելյան Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը Ալավերդիում է. Տեսանյութ/Ֆոտոշարք

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական հանդիպումներին կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։

Դաշինքի 2–րդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է՝ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը շարունակում է քարոզարաշավը՝ անկախ իշխանությունների ստեղծած խոչընդոտներից, հիշեցրել է ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի ձերբակալությունը։

Ա. Մարտիրոսյանը նկատել է՝ որքան համակրանքը «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդեպ մեծացավ, որն այլընտրանք է իշխանություններին, այնքան իշխանությունների ապօրինությունները մեծ ծավալ ընդունեցին։

Դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն ալավերդցիներին ուղղված իր խոսքում նշել է.

–Մենք ունենք շատ հստակ տեսլական, ծրագիր, անվանել ենք «365 օր. Ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց»։ 365 օրը հատուկ է շեշտվել՝ ուղղակի ժողովրդին ասելու, որ երբ մենք գանք իշխանության և այդ ծրագիրը դնենք կիրառման մեջ, դուք ամեն օր ձեր մաշկի վրա զգալու եք փոփոխությունը, թեկուզև՝ փոքր, բայց այն տեսանելի է լինելու՝ աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում, մեր մայրերին հատուկ աջակցություն բազմազավակ ընտանիքներ կազմելու համար, աջակցություն փոքր և միջին բիզնեսին, գյուղացիների նկատմամբ հատուկ ուշադրություն՝ վարկերի թեթևացում, տոկոսադրույքների իջեցում։ Հավատացեք, այս ամենը հնարավոր է անել, որովհետև ռեսուրսները կան, մնում է՝ ճիշտ մարդիկ գան իշխանության, արդար կառավարում իրականացնեն, ժողովրդի վստահությունն ունենան, ինչպես նաև մեր Սփյուռքի և օտար ներդրողների շնորհիվ, և մենք ուղղակի կասկած չունենք, որ դրսից գումարների ներհոսք չի լինելու Հայաստան, որի միջոցով մեր տնտեսությունն իսկապես կկարողանանք զարգացնել։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջին համար, գեներալ–գնդապետ Սեյրանը Օհանյանը, դիմելով ժողովրդին, ասել է.

–Այն, որ փոփոխություններն անխուսափելի են, միանշանակ է։ Արդյոք մեր իշխանությունն ապահովո՞ւմ է, որ մենք զարգացում ապահովենք։ Միանշանակ, մենք կարող ենք ասել՝ ոչ, իսկ դա հիմնականում գալիս է այն պետական համակարգից, որն այսօր ձևավորվել է։ Եթե մենք չենք տեսնում կառավարիչների, որոնք մեր երկիրը տանում են դեպի առաջ, կարելի՞ է այսօր վստահել նման Կառավարությանը։ Կուրորեն գնում են այն իշխանությունների հետևից, որի աշխատանքը տեսել են տարիների ընթացքում, իսկ տարիների ընթացքում մենք դոփել ենք տեղում կա՛մ ինչ–որ հարցերում դանդաղ առաջ ենք գնացել, կա՛մ, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, հետընթաց ենք ապրել։ Մեզ այսօր անհրաժեշտ են արագ փոփոխություններ, թռիչքային փոփոխություններ, քանի որ դեպի Հայաստան եկող սպառնալիքներն այնքան արագ են գալիս, որ մենք իրավունք չունենք էվոլյուցիոն, դանդաղ որոշումներով առաջ գնալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan