«Սսպասեք, թող իրավապահները պատասխանեն». Կարեն Կարապետյանը Սամվել Բաբայանի ձերբակալության մասին
Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողները ՀՀ վարչապետից խնդրեցին մեկնաբանել Սամվել Բաբայանի ձերբակալման որոշումը: «Կմեկնաբանեմ հետևյալ կերպ՝ իրավապահ մարմինները կհասկանան և կպատասխանեն», - ասաց Կարեն Կարապետյանը: Հաղորդում է «Թերթ»-ը:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրները Սամվել Բաբայանի ձերբակալման որոշման համար մեղադրում են իշխանություններին, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Դե սպասեք, թող իրավապահները պատասխանեն»: