Բնության պետական թանգարանում տեղի է ունեցել միջոցառում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ
Մարտի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Բնապահպանական գիտելիքների օր» խորագրով միջոցառում: Միջոցառմանը զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Դավիթ Մեջլումյանը, ով ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ոլորտում կատարված և կատարվելիք աշխատանքները:
Veolia ջուր ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ-ի դասախոս հիդրոլոգ Արտաշես Աղինյանը նեկայացրել է Veolia ջուր ընկերության գործունեության հիմնական ուղղությունները ու նպատակները, ինչպես նաև վարել դասախոսություն ջրերի պահպանության, նրա հիմնական հատկությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր հանդես են եկել երաժշտական համարներով:
Միջոցառման ավարտին մասնակիցների և հյուրերի համար ցուցադրվել է ջրի կարևորության և երկրագնդի բնակչությանը ջրի կենսական, փաստացի և անհրաժեշտ մակարդակների ապահովման խնդիրների վերաբերյալ պատմող ուսուցողական տեսաֆիլմ: