Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
20
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Ռացիոնալ» Ալիևի հույսին և «պետականամետ» Սարգսյանի կողքին (Տեսանյութ)

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը¸ որը նվիրված էր Արցախի հարցի կարգավորման հետ կապված խնդիրներին:Եթե ի մի բերենք Տեր-Պետրոսյանի ասածները¸ ապա ստացվում է հետևյալ պատկերը. եթե հայկական կողմը չընդունի կարգավորման այն տարբերակը¸ որն այս պահին դրված է սեղանին (խոսքը կազանյան տարբերակի մասին է)¸ ապա առաջարկվող հաջորդ տարբերակն էլ ավելի վատը կարող լինել հայկական կողմի համար: Հայաստանը զարգացման և առաջընթացի հույս չի կարող ունենալ այնքան ժամանակ¸ մինչև կարգավորված չէ Արցախի խնդիրը¸ իսկ տարածքները մեզանից պահանջում է ոչ թե Ադրբեջանը¸ այլ միջազգային հանրությունը:

Համացանցում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը բուռն քննարկումների առիթ դարձավ և հատկանշականն այն է¸ որ բացի ՀԱԿ համակիրներից¸ բոլորը դեմ են արտահայտվել Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին¸ ոմանք էլ ընդգծել են¸ որ դա քաղաքական ինքնասպանություն էր Հանրայինի եթերում: Սական հիմա¸ երբ կրքերը քիչ թե շատ հանդարտվել են¸ մի քանի նկատառում անենք Առաջին նախագահի հարցազրույցի հետ կապված:

Եթե հիշում եք¸ ՀԱԿ-ի վերջին համագումարի ժամանակ Տեր-Պետրոսանը Իլհամ Ալիևին անվանեց «ռացիոնալ և պետականամետ» գործիչ: Եվ այստեղ հարց կարող է առաջանալ. եթե ըստ Տեր-Պետրոսյանի ապագայում Հայաստանին առաջարկվելու է հարցի լուծման ավելի վատ տարբերակ ¸ ապա ինչու՞ «պետականամետ և ռացիոնալ» Իլհամ Ալիևը պետք է համաձայնություն տա կարգավորման տարբերակին¸ եթե կարելի է սպասել¸ նրան թե ինչպես «միջազգային հանրութուը ճնշումներ կբանեցնի Հայաստանի դեմ և կստիպի ավելի մեծ ճնշումների գնալ»:

Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանի այն պնդմանը¸ թե առանց հարցի կարգավորման հնարավոր չէ տնտեսություն զարգացնել¸ արտագաթ կասեցնել¸ապա կարելի է ենթադրել¸ որ 1998 թվականից մինչև 2008 թվականը Տեր-Պետրոսյանը կամ չի բնակվել Հայաստանում կամ էլ այնքան անհաղորդ է եղել երկրում կատարվող իրադարձութուններին ¸տեղյակ չէ ո´չ նշված տասնամյակում գրանցած տնտեսության զարգացման տեմպերին¸ ո´չ էլ տեղյակ է¸ որ 2006-2007թթ. Հայաստանում գրանցվել է ներգաղթ: Տեր-Պետրոսյանին հաջորդած Քոչարյանն իր վարած քաղաքականությամբ ջախջախել է Տեր-Պետրոսանի այն թեզը¸ թե մենք զարգացման շանս չունենք առանց վերոհիշյալ հարցի կարգավորման:

Հատկանշական է նաև այն¸ որ Տեր-Պետրոսյանն իր խոսքում նշում¸ թե Արցախի ապագա կարգավիճակի հարցը որոշելու է այսպես կոչված միջազգաին հանրությունը: Իր այս հայտարարությունով Տեր-Պետրոսյանը փաստորեն ոչ միայն արհամարհում է Արցախի բնակչության կարծիքը իրենց իսկ ապագայի վերաբերյալ¸ այլ նաև Հայաստանի իշխանություններից հանում է պատասխանատվությունը հետագա զարգացումների համար: Դե ի՞նչ կարող է անել ՀՀ իշխանությունը¸ եթե «միջազգային հանրութունը որոշի¸ որ Արցախը պետք է օրինակ ինքնավար մարզ լինի Ադրբեջանի կազմում: Տեր-Պետրոսյանի կարծիքներն իհարկե շատ երկար կարելի է վերլուծել¸ սակայն պետք է մի քանի կարևոր շեշտադրումներ անել: Այս պահին Սերժ Սարգսյանի կարծիքը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ աջակցություն ունի միայն Հայ Ազգային Կոնգրեսում¸ և Տեր-Պետրոսյանը հենց այդ աջակցությունն է փաստել իր խոսքում:

Սերժ Սարգսյանն անգամ հանրապետականում չունի այն բացարձակ սատարումը տարածքներ հանձնելու տեսակետում¸ ինչպիսին նա ունի Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից: Պարզ է նաև¸ որ իր այս «քաղաքական ինքնասպանության» դիմաց Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ բան պետք է ստանա և հատկանշկան է¸ որ իր հարցազրույցի հաջորդ օրը¸ հայաստանյան թերթերից մեկում լույս տեսավ մի լուր¸ թե Սերժ Սարգսյանը կարգադրել է ամեն գնով ՀԱԿ-ին անցկացնել խորհրդարան: Տեր-Պետրոսանի խոսքը բոլորիս կարող է հուշել¸ որ Սերժ Սարգսյանը վճռական է¸ իր որոշման մեջ՝ գնալ հարցի կարգավորման ամենաանհայանպաստ տարբերակով¸ այն է՝ համաձայնվել զիջել տարածքներ Ադրբեջանին Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը պետք է սառը ցնցուղի դեր խաղան հայաստանյան և արցախյան այն առողջ շրջանակների համար¸ որոնք դեմ են կազանյան փաստաթղթին: Միայն քաղաքական դաշտի լուրջ վերադասավորումը կարող է կանխել դեպքերի զարգացման տեր-պետրոսյանական սցենարը և բոլորի նպատակն այս պահին պետք է լինի հենց դա¸ որովհետև¸ եթե մենք հիմա էլ հապաղենք¸ ապա Արցախի հարցը լուծելուց հետո մեր թշնամին գնալու է «Հայաստանի հարցի լուծմանը» և թող ոչ ոքի մոտ¸ այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական գործընկեր Սերժ Սարգսյանի մոտ պատրանք չլինի¸ թե միջազգային հանրությունը կխոչընդոտի նրան:

Արմեն Միքայելյան

Հ.Գ. Հատկանշական է ևս մեկ բան՝ 19 տարվա դադարից հետո Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մուտք է ապահովում «Հ1» (վերջին անգամ՝ Տեր-Պետրոսյանը «Հ1»-ում եղել է իր հրաժարականի դիմումը կարդալիս), որպեսզի վերջինս հողերը հանձնելու քարոզ անի: Ինչից հետո Սերժ Սարգսյանը հրահանգում է ձերբակալե Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Սարգսյանը սրանով վերաբերմունք է ցույց տալիս նաև Արցախի հարցի կարգավորման իր նախընտրած տարբերակի՝ եթե դու կողմ ես հող հանձնելուն ու գտնվում ես Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, ուրեմն դու անգամ «Հ1»-ի եթերում հարցազրույց տալ, իսկ եթե դու Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս ես, ձգտում ես արցախյան հարցի լուծման մակսիմալ հայանպաստ տարբերակին, քո դեմ կարող են քրեական գործ կարել և տանել ԱԱԾ:

Հետևությունները թողնում ենք ընթերցողների դատին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan