1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Անդրանիկ Թևանյան. Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն Լուսինե Հովհաննիսյան. Մի օր խոհանոցում, երբ արդեն «անկախ» էի Հո Նալբանդյանի տալով չի, սա ժողովրդի հողն է․ Մանվել Գրիգորյան (տեսանյութ) Ադրբեջանը մերժո՞ւմ է ԵՄ-ի հետ ասոցիատիվ պայմանագիր կնքել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական պատերա՞զմ է սկսվել Սեյրան Օհանյան. Հենց Հայրենիքին պետք է անձնվեր ծառայենք Հզոր, բարգավաճող հայրենիքը բոլոր հայերի երազանքն է. Անկախության օրվա առթիվ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձը Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից (Տեսանյութ) Սերժ Սարգսյանի սենսացիոն ելույթը. Հայաստանը ընդունում է ղարաբաղյան կարգավորման տեր-պետրոսյանական մոդե՞լը «Անցյալին վերադարձ չկա». Արցախը դեմ է ցանկացած զիջման
ԼՐԱՀՈՍ
Անդրանիկ Թևանյան. Արժանի՞ ենք արդյոք անկախ պետություն ունենալուն Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ՝ պարզվեց՝ Վաստակավոր Արտիստ եմ. Մկո Սերժ Սարգսյանը Սիրուշոյին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհել Լուսինե Հովհաննիսյան. Մի օր խոհանոցում, երբ արդեն «անկախ» էի Հո Նալբանդյանի տալով չի, սա ժողովրդի հողն է․ Մանվել Գրիգորյան (տեսանյութ) Ադրբեջանը մերժո՞ւմ է ԵՄ-ի հետ ասոցիատիվ պայմանագիր կնքել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական պատերա՞զմ է սկսվել Սիրուշոն որդու հետ լուսանկար է հրապարակել Միհրան Հարությունյանը կնոջը գերշքեղ մեքենա է նվիրել (Photo) Ալիևների ընտանեկան ներկայացվածությունը ՄԱԿ-ում խոսում է միջազգային հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին (Տեսանյութ) Մովսես Հակոբյան. Ցանկացած սպառազինություն, որը ձեռք է բերում Ադրբեջանը, սպառնալիք է Հայաստանի եւ Արցախի համար Ռուսաց լեզվի հայեցակարգն իմ հանձնարարականով չէ. Կարեն Կարապետյան Ինչպե՞ս կարող է Հայաստանը Թուրքմենստանից գազ ներկրել Սերժ Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում ևս պարտքեր են կուտակվել Սեյրան Օհանյան. Հենց Հայրենիքին պետք է անձնվեր ծառայենք Արամ Ա-ն, Գարեգին Բ-ն և Կարեն Կարապետյանը՝ Դոն Պիպոյի կազմակերպած համերգին Անկախության տոնին Հայաստանի ու Արցախի վերնախավը Եռաբլուրում է. հնչեց ՀՀ օրհներգն ու «Հայր մեր»-ը (լուսանկարներ) Ինչքան գումար է կուտակել 160 հազար դրամ աշխատավարձ ստացող «Նուբարաշեն» ՔԿՀ պետը Մինչ կառավարությունը պարծենում է ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել Մարգար Օհանյանի գործով վճիռը վերջապես հրապարակվեց. ՃՈ նախկին պետը հաղթեց Հզոր, բարգավաճող հայրենիքը բոլոր հայերի երազանքն է. Անկախության օրվա առթիվ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձը Որքան գումար է ծախսել իշխանությունը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման համար Պատերազմի սպառնալիք ՄԱԿ-ի ամբիոնից (Տեսանյութ) Ալիեւին մի կերպ կարելի է հասկանալ, բայց հայաստանյան այն լրատվամիջոցներին... Հայ եկեղեցու հասցեին շատ մեղադրանքներ են հնչել և դեռ շատ են հնչելու Աշխարհի գավաթ. Ամեն ինչ կորոշվի թայ-բրեյքում Պլանային ջրանջատում Կենտրոնում` 23-ին Տղամարդը ոստիկաններին պատմել է. իրեն ծեծող կանայք ասում էին` "Պասերով, պասերով" Ալիևը ՄԱԿ-ում ծաղրի առարկա է դարձել. կինն ու դուստրը խայտառակել են Մոսկվայում տղամարդը կացնով 11 անգամ գլխին հարվածներ ստանալուց հետո ողջ է մնացել Մցխեթայի հիվանդանոցում մահացել է Վրաստանում վթարված մեքենայի 24-ամյա հայ ուղեւորուհին ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ Քանի՞սդ Աֆեյանի հետ սելֆի ունեք. համեմատենք Գարո Փայլանին ու Աֆեյանին Մոսկվայում անց է կացվել ամենամյա «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնը Լապշինը՝ բելառուսական բանտի մասին. Շնելլ, շնելլ ռուսիշ շվայնե Սերժ Սարգսյանի սենսացիոն ելույթը. Հայաստանը ընդունում է ղարաբաղյան կարգավորման տեր-պետրոսյանական մոդե՞լը Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հայրիկի մասին. պապայիս համար գժվում եմ Սա առաջին դեպքը չէ, երբ ԵՊՀ ուսանողներն անբովանդակ ու տափակ հարցեր են տալիս հյուրերին Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից երդվել է «ամբողջությամբ ոչնչացնել» Հյուսիսային Կորեան Սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ Երևի, գործող իշխանությունը սփյուռքյան արվեստագետներին որպես ներդրող չի դիտարկել ու չի հրավիրել Ստեփանակերտում տեղի կունենա «Bridge Artsakh-2017» տնտեսական համաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տեղեկացնում է հոսանքազրկման մասին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ Մեքսիկայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 139. Լուսանկարներ Իշխանությունից գոնե մեկը չգտնվեց, որ խոսի հանրությանը հուզող հարցերից Ահա, թե ինչպես է Շպռոտը նշել իր ծննդյան 38-րդ տարեդարձը (լուսանկարներ) Նազենի Հովհաննսիյանը՝ դպրոցական տարիքում (լուսանկար) Նանան անճանաչելի է դարձել (լուսանկար) Սուրիկ Խաչատրյան Գորիսի քաղաքապետին չի ընդունում Կիպրոսահայ գործարարը դժգոհ է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից Նոր զարգացումներ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով. կալանավորված անձանց հարցաքննել են «Անցյալին վերադարձ չկա». Արցախը դեմ է ցանկացած զիջման ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի և դատարանի նախագահի միջև կոնֆլիկտ է եղել Գեներալ Մանվելի մտերիմը աշխատանքային կարիերան սկսել է կեղծ դիպլոմով Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն ժողովրդի ինքնորոշման միջոցով և Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի. Սերժ Սարգսյան «I go to sleep» երգն Իրինա Հարությունյանի 14-ամյա դստեր՝ Մարիայի կատարմամբ (Տեսանյութ) ՌԴ Նովգորոդի մարզում փոթորիկի պատճառով 3-ամսական երեխա է տուժել Պաշտոնական Ստեփանակերտը չի մեկնաբանում Նալբանդյանի հայտարարությունը` տարածքների վերադարձի մասին «Լարա Քրոֆթ։ Դամբարաններ թալանողը» նոր կինոնկարի պաստառը զարմացրել է երկրպագուներին (լուսանկար) Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները գերազանցել են Իրանի և Ադրբեջանի առևտրաշրջանառությանը Քաղաքը սարքեք, բարելավեք, հարմարեցրեք 4մլն-ի , մարդիկ իրանք իրանց կգան Սեպտեմբերի 8-14-ը մայրաքաղաքում ծնվել է 457 երեխա Վստահությունը վերականգնել ոչ թե համաժողովներով, այլ օրինապահ գործունեությամբ. Եվրոպայի Հայերի Համագումար Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել 249 թուրք դիվանագետ Բակո Սահակյանը Երեւանում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ Տարոն Մարգարյան. Սերժ Սարգսյանին փոխարինող չկա «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովն, ասես, ՀՀԿ համագումարը լիներ Հանրապետության հրապարակում ռումբերի տեղադրման ահազանգը կեղծ է Ղարաբաղցիները կասկածում են, որ Սերժ Սարգսյանն իրենց թիկունքում տարածքները վերադարձնելու պլա՞ն է մշակում Արմինկան պարծեցել է իր նոր, թանկարժեք մեքենայով (լուսանկար) Սերժ Սարգսյանին փոխարինող չկա՞. Վարչապետը չի մեկնաբանում մասնավոր կարծիքները Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ Հայաստանում 4 մլն մարդ վարչական մեթոդներով հնարավոր չէ բնակեցնել Կարեն Կարապետյանը ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին Անժելա Սարգսյանն անձնական կյանքում նորություն ունի (լուսանկար) Հայաստանը կին պատգամավորների թվով ԵԱՏՄ-ում 4-րդն է, աշխարհում՝ 110-րդը. IPU Ռուս- բելառուսական զորավարժությունների ժամանակ անսպասելի կրակ է բացվել շարքային քաղաքացիների վրա. Տեսանյութ
Հարցում

«Ռացիոնալ» Ալիևի հույսին և «պետականամետ» Սարգսյանի կողքին (Տեսանյութ)

Մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը¸ որը նվիրված էր Արցախի հարցի կարգավորման հետ կապված խնդիրներին:Եթե ի մի բերենք Տեր-Պետրոսյանի ասածները¸ ապա ստացվում է հետևյալ պատկերը. եթե հայկական կողմը չընդունի կարգավորման այն տարբերակը¸ որն այս պահին դրված է սեղանին (խոսքը կազանյան տարբերակի մասին է)¸ ապա առաջարկվող հաջորդ տարբերակն էլ ավելի վատը կարող լինել հայկական կողմի համար: Հայաստանը զարգացման և առաջընթացի հույս չի կարող ունենալ այնքան ժամանակ¸ մինչև կարգավորված չէ Արցախի խնդիրը¸ իսկ տարածքները մեզանից պահանջում է ոչ թե Ադրբեջանը¸ այլ միջազգային հանրությունը:

Համացանցում Տեր-Պետրոսյանի հարցազրույցը բուռն քննարկումների առիթ դարձավ և հատկանշականն այն է¸ որ բացի ՀԱԿ համակիրներից¸ բոլորը դեմ են արտահայտվել Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին¸ ոմանք էլ ընդգծել են¸ որ դա քաղաքական ինքնասպանություն էր Հանրայինի եթերում: Սական հիմա¸ երբ կրքերը քիչ թե շատ հանդարտվել են¸ մի քանի նկատառում անենք Առաջին նախագահի հարցազրույցի հետ կապված:

Եթե հիշում եք¸ ՀԱԿ-ի վերջին համագումարի ժամանակ Տեր-Պետրոսանը Իլհամ Ալիևին անվանեց «ռացիոնալ և պետականամետ» գործիչ: Եվ այստեղ հարց կարող է առաջանալ. եթե ըստ Տեր-Պետրոսյանի ապագայում Հայաստանին առաջարկվելու է հարցի լուծման ավելի վատ տարբերակ ¸ ապա ինչու՞ «պետականամետ և ռացիոնալ» Իլհամ Ալիևը պետք է համաձայնություն տա կարգավորման տարբերակին¸ եթե կարելի է սպասել¸ նրան թե ինչպես «միջազգային հանրութուը ճնշումներ կբանեցնի Հայաստանի դեմ և կստիպի ավելի մեծ ճնշումների գնալ»:

Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանի այն պնդմանը¸ թե առանց հարցի կարգավորման հնարավոր չէ տնտեսություն զարգացնել¸ արտագաթ կասեցնել¸ապա կարելի է ենթադրել¸ որ 1998 թվականից մինչև 2008 թվականը Տեր-Պետրոսյանը կամ չի բնակվել Հայաստանում կամ էլ այնքան անհաղորդ է եղել երկրում կատարվող իրադարձութուններին ¸տեղյակ չէ ո´չ նշված տասնամյակում գրանցած տնտեսության զարգացման տեմպերին¸ ո´չ էլ տեղյակ է¸ որ 2006-2007թթ. Հայաստանում գրանցվել է ներգաղթ: Տեր-Պետրոսյանին հաջորդած Քոչարյանն իր վարած քաղաքականությամբ ջախջախել է Տեր-Պետրոսանի այն թեզը¸ թե մենք զարգացման շանս չունենք առանց վերոհիշյալ հարցի կարգավորման:

Հատկանշական է նաև այն¸ որ Տեր-Պետրոսյանն իր խոսքում նշում¸ թե Արցախի ապագա կարգավիճակի հարցը որոշելու է այսպես կոչված միջազգաին հանրությունը: Իր այս հայտարարությունով Տեր-Պետրոսյանը փաստորեն ոչ միայն արհամարհում է Արցախի բնակչության կարծիքը իրենց իսկ ապագայի վերաբերյալ¸ այլ նաև Հայաստանի իշխանություններից հանում է պատասխանատվությունը հետագա զարգացումների համար: Դե ի՞նչ կարող է անել ՀՀ իշխանությունը¸ եթե «միջազգային հանրութունը որոշի¸ որ Արցախը պետք է օրինակ ինքնավար մարզ լինի Ադրբեջանի կազմում: Տեր-Պետրոսյանի կարծիքներն իհարկե շատ երկար կարելի է վերլուծել¸ սակայն պետք է մի քանի կարևոր շեշտադրումներ անել: Այս պահին Սերժ Սարգսյանի կարծիքը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ աջակցություն ունի միայն Հայ Ազգային Կոնգրեսում¸ և Տեր-Պետրոսյանը հենց այդ աջակցությունն է փաստել իր խոսքում:

Սերժ Սարգսյանն անգամ հանրապետականում չունի այն բացարձակ սատարումը տարածքներ հանձնելու տեսակետում¸ ինչպիսին նա ունի Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների կողմից: Պարզ է նաև¸ որ իր այս «քաղաքական ինքնասպանության» դիմաց Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ բան պետք է ստանա և հատկանշկան է¸ որ իր հարցազրույցի հաջորդ օրը¸ հայաստանյան թերթերից մեկում լույս տեսավ մի լուր¸ թե Սերժ Սարգսյանը կարգադրել է ամեն գնով ՀԱԿ-ին անցկացնել խորհրդարան: Տեր-Պետրոսանի խոսքը բոլորիս կարող է հուշել¸ որ Սերժ Սարգսյանը վճռական է¸ իր որոշման մեջ՝ գնալ հարցի կարգավորման ամենաանհայանպաստ տարբերակով¸ այն է՝ համաձայնվել զիջել տարածքներ Ադրբեջանին Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը պետք է սառը ցնցուղի դեր խաղան հայաստանյան և արցախյան այն առողջ շրջանակների համար¸ որոնք դեմ են կազանյան փաստաթղթին: Միայն քաղաքական դաշտի լուրջ վերադասավորումը կարող է կանխել դեպքերի զարգացման տեր-պետրոսյանական սցենարը և բոլորի նպատակն այս պահին պետք է լինի հենց դա¸ որովհետև¸ եթե մենք հիմա էլ հապաղենք¸ ապա Արցախի հարցը լուծելուց հետո մեր թշնամին գնալու է «Հայաստանի հարցի լուծմանը» և թող ոչ ոքի մոտ¸ այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա քաղաքական գործընկեր Սերժ Սարգսյանի մոտ պատրանք չլինի¸ թե միջազգային հանրությունը կխոչընդոտի նրան:

Արմեն Միքայելյան

Հ.Գ. Հատկանշական է ևս մեկ բան՝ 19 տարվա դադարից հետո Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մուտք է ապահովում «Հ1» (վերջին անգամ՝ Տեր-Պետրոսյանը «Հ1»-ում եղել է իր հրաժարականի դիմումը կարդալիս), որպեսզի վերջինս հողերը հանձնելու քարոզ անի: Ինչից հետո Սերժ Սարգսյանը հրահանգում է ձերբակալե Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Սարգսյանը սրանով վերաբերմունք է ցույց տալիս նաև Արցախի հարցի կարգավորման իր նախընտրած տարբերակի՝ եթե դու կողմ ես հող հանձնելուն ու գտնվում ես Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, ուրեմն դու անգամ «Հ1»-ի եթերում հարցազրույց տալ, իսկ եթե դու Սերժ Սարգսյանի վերահսկողությունից դուրս ես, ձգտում ես արցախյան հարցի լուծման մակսիմալ հայանպաստ տարբերակին, քո դեմ կարող են քրեական գործ կարել և տանել ԱԱԾ:

Հետևությունները թողնում ենք ընթերցողների դատին:

website by Sargssyan