Նիդեռլանդներում աճուրդի են հանվել Մատա Հարիի անձնական իրերը (տեսանյութ)
Նիդեռլանդներում աճուրդի են հանել Մարգարետ Գերտրուդա Զելլեյի՝ Մատա Հարիի, անձնական իրերը: Աճուրդը տեղի կունենա Ամստերդամում, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը:
Վաճառքի կդրվեն պարուհուն պատկանող նամակներ, լուսանկարներ և այլ առարկաներ:
Հարին, այն ժամանակ հայտնի որպես էկզոտիկ պարեր պարող պարուհի, մեղադրվել է հօգուտ Գերմանիայի լրտեսության մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և գնդակահարվել Ֆրանսիայում 1917 թվականին:
Zham.am