ՀՀԿ նախընտրական հանդիպումներին մարդկանց «բերման են ենթարկում» վարչական մեթոդներով
Դիտել նաև
Շիրակի մարզում գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը. Տեսանյութ
Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ
Շիրակի մարզպետի տեղակալ է նշանակվել
Արմավիրի ու Լոռու մարզպետների տեղակալները կգործուղվեն Ռուսաստան
Արմավիրի մարզում քանդում են խաղողի այգիները. Տեսանյութ
«Ժողովուրդը» գրում է. «Այսօր ՀՀԿ-ականները վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պատրաստվում են նախընտրական հանդիպում անցկացնել Արարատի մարզում: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը մարդաշատ դարձնելու համար Արարատի մարզի մի շարք դպրոցների ուսուցիչների հրահանգվել է ամեն գնով ներկա գտնվել ՀՀԿ-ի քարոզչությանը, ավելին՝ ուսուցչական անձնակազմից ստորագրություններ են հավաքել եւ սպառնացել, որ հանդիպումից առաջ բոլորին մեկ առ մեկ ներկա-բացակա են անելու, իսկ չներկայանալու դեպքում կպահեն մեկ օրվա աշխատավարձը: Չնայած այն փաստին, որ ոչ մի ուսուցչի այդ հրահանգը դուր չի եկել, բայց վերջիններս ստիպված են ներկայանալ, որպեսզի առանց այդ էլ չնչին աշխատավարձից պահումներ չանեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: