Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այցելել են բլոգեր Լապշինին
Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որի գործի քննությունը շարունակվում է, դեսպանատունը մշտական կապի մեջ է գտնվում բլոգերի փաստաբանի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն դեսպանատան պրեսս-ատաշե Դենիս Ապաշկինին հղելով:
«Ընթացիկ տարվա մարտի 15-ին դեսպանատան աշխատակիցները հերթական հանդիպումն ունեցան ՌԴ քաղաքացի Ա.Վ. Լապշինի հետ, որը պահվում է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում: Պահպանման պայմանների վերաբերյալ բողոքներ Ա. Վ. Լապշինը չհայտնեց: Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ա. Վ. Լապշինի փաստաբանի հետ», - հաղորդեց նա:
Zham.am