Մեր երկիրը հարմար չէ երեխա ունենալու համար
Դիտել նաև
Սյունիք․ աջ կողմում հայկական դրոշի տակ կանգնած է հայ զինվորը, ձախում՝ ադրբեջանական դրոշն ու զինվորը
Բազմաթիվ օբյեկտներ փակ են, գալու է ժամանակ, որ այլևս ոչ մի թեմայով հնարավոր չի լինելու շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական հարցերից
Վիրուսն, անշուշտ, բերելու է քաղաքական հետևանքներ, մեր դեպքում դա կլինի հատկապես հաջորդ իշխանությունների օրոք
Պարոն Փաշինյան, բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները, դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով
Պարոն Փաշինյան, բարի եղեք պահել Ձեզ այնպես, որ չխախտեք մարդու իրավունքները, դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով
Երեկ ազգությամբ քրդերի հետ էի զրուցում՝ մեկի ընտանիքում 11 երեխա կար, մյուսի ընտանիքում՝ 9: Ես խորապես համոզված եմ, որ մեզանում քիչ երեխաներ ունենալու ձգտումը միայն սոցիալական պատճառ չէ, որ ունի իր հիմքում:
Մեր երկիրը այսպես ասեմ, հարմար չէ երեխա ունենալու համար՝ մանկապարտեզների թիվը քիչ է, գործատուները մի տեսակ չեն խրախուսում ֆիզարձակուրդ գնալը, 3 րդ և ավելի երեխայի համար ստացվող նպաստի չափն իհարկե աճել է, բայց այն չի կարելի համարել բավարար՝ երեխայի համար անհրաժեշտ գնումներ տևական ժամանակ անելու համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ մի տեսակ տագնապ կա ապագայի հանդեպ, չհիմնավորված տագնապ:
Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է հասկանանք ու կամաց-կամաց լուծենք: Հայաստանում հայերի թիվը պետք է շատանա, այլընտրանք չկա:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից