Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Միքայել Արամյանցի տունը կվերանորոգվի

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ախթալայում, որտեղ այցելել է ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տուն, որը կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: Վարչապետը շրջել է տան հարակից տարածքով, ծանթացել առանձնատան վիճակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահե Կարապետյանի հետ՝ Արամյանցի տունը վերանորոգելու շուրջ: Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այն կդառնա զբոսաշրջային կարևոր այցեքարտ: «Վահե Կարապետյանի հետ պայմանավորվել ենք սկսել Միքայել Արամյանցի տան վերականգնման ծրագիրը, որն ունի ճարտարապետական յուրահատուկ ոճ, հիանալի շինություն է: Վստահ եմ, որ այն կարող է դառնալ հետաքրքիր զբոսաշրջային կենտրոն և Ախթալայի այցեքարտ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Այնուհետև Կարեն Կարապետյանին են ներկայացվել Ախթալայի առաջանցիկ զարգացմանը միտված ծրագրերը, որոնք վերաբերում են զբոսաշրջությանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծմանը, Ֆրանսիական թաղամասի կառուցմանը, որտեղ կլինեն ֆրանսիական ոճով հյուրատներ, ռեստորաններ, ծառայությունների մատուցման օբյեկտներ և այլն: Ֆրանսիական թաղամասի ծրագիրը գնահատվում է 3 միլիարդ դրամ: Կարեն Կարապետյանը կարևորել է Ախթալայի զարգացումը և նշել, որ համայնքի ղեկավարից ակնկալում է ծրագրերի առարկայական ներկայացում ինչպես կառավարությանը, այնպես էլ մասնավոր հատվածին և դրանց իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանք:
Վարչապետն այցելել է Ստեփանավանի Ամալյա Կարապետյանի անվան նորակառույց նախակրթարան, որը շահագործման է հանձնվելու ընթացիկ ամսվա 29-ին: Գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել նախակրթարանով, ծանոթացել ստեղծված պայմաններին: Այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և պարագաներով: Ծրագրի իրականացման նպատակով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ներդրել է շուրջ 1 մլն դոլար: Լոռու մարզում կառուցվում է նմանատիպ հինգ նախակրթարան:
Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Վանաձորի հիվանդանոցային համալիրի շինհրապարակում, ծանոթացել կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է հիվանդանոցային համալիրը շահագործման հանձնել 2017 թ. ավարտին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 700 մլն դրամ, իսկ ծննդատան մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ներդնելով 1 մլրդ 200 մլն դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է մարզերում ժամանակակից առողջապահական կենտրոնների ստեղծումը և բնակչությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա՝ ծանոթացել արտադրանքին, արտահանման և զարգացման ծրագրերին: «Գլորիա»-ն հագեցած է գերմանական և ճապոնական բարձրակարգ սարքավորումներով, ինչը թույլ է տալիս արտադրել համաշխարհային բրենդների բարձրորակ բաճկոններ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել գործունեության ընդլայնմանն ուղղված ծրագրերը: Նշվել է, որ ներկայում ֆաբրիկան ապահովում է շուրջ 800 աշխատատեղ, միջին աշխատավարձը կազմում է 90-110 հազար դրամ, արտադրանքն արտահանվում է Իտալիա և Գերմանիա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan