ԼՂՀ փոխվարչապետն ազատվել է պաշտոնից
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Արթուր Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է մոտ ժամանակներս հեռանալ քաղաքականությունից: Նկատենք, որ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համաձայն` կառավարման նոր կարգով վարչապետի, հետևապես նաեւ փոխվարչապետի պաշտոններ չեն նախատեսվում: