Ջերմ ընդունելություն Արծվանիստ գյուղում. «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Գեղարքունիքում է (Տեսանյութ, լուսանկարներ)
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Գեղարքունիքի մարզ։
Մարտունիից Վարդենիս տանող ճանապարհին՝ Արծվանիստ գյուղում, ցնծությամբ են դիմավորել դաշինքի անդամներին։ Գյուղացիները գառ են մորթել։ Մինչ դաշինքի անդամների խոսքը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգել են Հաց բերողի հիշատակը։
Այսօր հանդիպումներ են նախատեսվում նաև Վարդենիսի, Մարտունու, Գավառի, Սևանի բնակիչների հետ։
Տեսանյութըը՝ այս հղումով
Zham.am