«Հաց բերող»-ին սպանեցին հաց գողացողները. Նաիրա Զոհրաբյան
Անկախ նրանից մեզանից ով էր ճանաչում «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, ով չէր ճանաչում, ով էր շփվել, ով չէ, նա մեզ համար վերածվել էր արդարության սիմվոլի, մեզ բոլորիս համար ինչ-որ մի խորհրդանիշ էր: Հատկապես քարոզչական ծանր փուլում իր մահը շոկ էր մեզանից յուրաքանչուրի համար:«Հաց բերող»-ին սպանեցին հաց գողացողները, այս երկրում արդարադատություն բռնաբարողները, արդարադատությունը քաղաքական նպատակներով ծառայեցնողները:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` քանիցս իր գործընկերներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն են ներկայացրել Արթուր Սարգսյանի վիճակը. «26 պատգամավորի ստորագրությամբ մենք դիմեցինք Արթուրի խափանման միջոցը փոխելու համար, և քանիցս նշյալ ատյանները պատասխանել են, որ Արթուրի առողջական վիճակը կայուն է և խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա, երբ պարզ էր, որ Արթուրի ունեցած հիվանդությունը, հենց կառավարության որոշմամբ, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ»:
Շարունակությունը՝ սզբնաղբյուր կայքում։