«Պակասեց հայի ևս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ». Րաֆֆի Հովհաննիսյան
Դիտել նաև
«Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան». Վահե Հովհաննիսյան
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
Աղետի և դիմադրության մաթեմատիկա
Հայաստանը մտնում է այլանդակ փուլ. օդում կախված են բոլոր աննորմալ-վտանգավոր սցենարները. Հովհաննիսյան
Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ցավակցական գիր է հղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանում մասնավորապես ասված է. «Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց դրա կարիքն զգացող մերձավորներին: Աստծո Սուրբ Հոգու մխիթարանքն իր հարազատներին, համայն հայությանը: Խունկ, աղոթք եւ օրհնանք լուսավոր մարդու լույս շիրիմին:
Վշտակցաբար՝
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան»
17 մարտի 2017թ., Երեւան
Լուսանկարը՝ Photolure-ի: