Տեղի կունենա նկարչուհիներ Աննա Հարությունյանի և Հասմիկ Ավետիսյանի ցուցահանդեսի բացումը
Մարտի 19-ին ժամը 18:30 Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում տեղի կունենա նկարչուհիներ Աննա Հարությունյանի և Հասմիկ Ավետիսյանի ցուցահանդեսի բացումը, որը կուղեկցվի Old Band ֆոլկ-խմբի կատարումներով:
19:00-ին հյուրերը կհրավիրվեն մասնակցելու հայ դիզայներեների գարնանային հավաքածուների ցուցադրությանը, որի ընթացքում մայրության և գեղեցկության միամսյանի շրջանակներում ելույթ կունենան պատանի երգիչներ Մարիա Հակոբյանը, Լեոնը, Մեգի Բադիրյանը, Էլինա Չոլախյանը, Կարեն Օհանյանը, Մերի Քոչարյանը, Մանե Միրաքյանը, Էլեն Քալանթարյանը, Մարին և այլ կատարողներ:
Ցուցադրության մասնակիցներն են՝ Տերյան մշակութային կենտրոնը, Գայանե Մարտիրոսյան, ArmiMarti, Անահիտ Սիմոնյան, Biayni by Vahan Khachatryan, The Muse, Kivetat, Teress, Mavita, Violik Qocharyan, Petoor, Amore, Annuk ապրանքանիշները և Armenian Art Gallery-ն:
Միջոցառման շրջանակներում “Аrmenian Brands”–ը պատրաստվում է հյուրընկալել 100 բարձրաստիճան հյուրերի, տարբեր ոլորտների ներկայացուցիչների և հանրային դեմքերի: