1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին
ԼՐԱՀՈՍ
Ի՞նչ եք ձեր կյանքում արել Նիկոլի հետ քայլելուց զատ, որ թույլ եք տալիս ձեզ ինչ֊որ պիտակավորումներ անել, թե ով համապառասխան level ունի, իսկ ով՝ ոչ Լևոն Մնացականյանը խանգարում է «Բոլթոնի պլանի» իրագործմանը ԱԺ-ում 4-5 կուսակցության փոխարեն` ընդամենը 3-ը, և ռեյտինգային ընտրակարգով առոք-փառոք ընտրված նոր «հեղափոխական» բարոններ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն ընդմիջվեց. պաշտպանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) Բանակին վերաբերող որոշումները գոնե այս պահին պետք է իրականացվեն շատ խիստ քննարկումների արդյունքում Սասնա Ծռերը կառավարությանն առաջարկում են սկսել Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց 11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը Տվերի մարզի «Տարվա մարդ» է ճանաչվել Գազը կթանկանա՞, թե՝ ոչ. նախարարը պարզաբանել է Եղել են վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ․ Վարուժան Հոկտանյան Հ1-ի լրատվական ծրագրերի տնօրեն Վահագն Թեւոսյանն ազատման դիմում է գրել Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատվել է կալանքից Պուտինը չպետք է շնորհավորի Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ. դա նախագահի մակարդակը չէ. Մ. Կոլերով «Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են». Թրամփ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները Խոշոր հրդեհ Բագրատաշենում. երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է Թուրքիայում արագընթաց գնացքը բախվել է լոկոմոտիվին. կա 7 զոհ, 46 վիրավոր (տեսանյութ) Ի՞նչ ունեցվածք ունի Լենա Նազարյանը Ոստիկանությունը հերքում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ քրեական հեղինակության կողմից մատնության մասին հրապարակումը Զինված ուժերի զարգացման համար պետք է ներդնել 2,5 մլրդ դոլար և լրջագույն աշխատել միջոցներ գտնելու համար․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ռուս փորձագետ. Для Путина Пашинян - «как черт из табакерки» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. Վարդենյաց լեռնանցքը նույնպես փակ է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ «Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը եւ նույն սխալները թույլ չի տա» ՀՀ ԱԳՆ-ն չհասավ իր նպատակին. Հայաստանը կմնա մոնիտորինգի տակ Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ միացում) 6-րդ գումարման ԱԺ-ի առանձնահատկությունները. միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ Աննա Հակոբյանը գովազդում է Սամվել Ալեքսանյանի արտադրանքը Արդարադատության նախարարի պաշտոնում Արտակ Զեյնալյանին կփոխարինի Վլադիմիր Վարդանյանը Հունվարի 1-ից հետո գազը կթանկանա՞ Դավիթ Բաբայանը՝ Լեւոն Մնացականյանի եւ մյուսների պաշտոններից ազատվելու մասին Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Ով կդառնա «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Ջրանջատում Կենտրոնում և Էրեբունիում Ինչու՞ Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գոնսալեսին` նույն ինքը` Նարեկ Սարգսյանին, իրավապահներին է մատնել Զապը Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են Աղետի ենթարկված ՍՈՒ-25 ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ Ծառուկյանը իր կուսակիցներին խաբել է՝ ոչ մի կոալիցիա էլ չէր լինելու Այսինքն՝ ժողովուրդը վատ է որոշել «Լենան չի մասնակցի, քանի որ իր ԼԵՎԼի մարդիկ չեն մյուս հրավիրվածները» Կադրային փոփոխություններ Արցախում. ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվե՞լ է պաշտոնից Հանրապետության քաղաքացին ունի իր քվեով ձևավորած բարձրագույն օրենսդիր մարմին. «Ժառանգության» ուղերձը Հերթական պատահարը կենդանաբանական այգում «Մենք առանց փողի ենք մնում». Վրաստանի առաջին տիկինը մտահոգված է Արայիկ Հարությունյանը՝ Չարենցավանի 3-րդ դպրոց այցի մասին «Խնդրում եմ Հովհաննեսին դադարեցնել հացադուլը». Նաիրա Զոհրաբյան 27-ով ավելացան պատգամավորները մի երկրի խորհրդարանում, որտեղ բնակչությունը 27 հոգով չի ավելացել Եթե բոլոր դափնիները քեզ ես վերցնում, ասեղները եւ մախաթները նույնպես քոնն են «Մռութներ ջան, վաղը նորմալ կգաք դասի». Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Իմ քայլը ոչ միայն կառավարություն, այլև ընդդիմություն է լինելու Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) «Սասնա ծռերի» կանայք պետք է ճաղերի հետևից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք». ՊՊԾ գնդում զոհվածների այրիները դեմ են համաներմանը. Տեսանյութ Արմեն Գևորգյանը իրեն ներկայացված երեք մեղադրանքը չի ընդունում. պաշտպան (տեսանյութ) Մեկնարկել է Սաշիկ Սարգսյանի որդու գործով դատական նիստը. ուղիղ ՀՀԿ-ում նույնպես «մերժում են Սերժին», իսկ Կրակեմ Հրաչի տղան կդատի Ֆլեշի Բարսեղին. մամուլն այսօր (Տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Վաչագան Ղազարյանը պատրաստ է պետությանը 6 մլն դոլար նվիրաբերել Զգացե՛ք հայկական հյուրընկալության ոգին ու դրան բնորոշ ջերմությունը «Այաս-Կիլիկիա» ռեստորանում (ֆոտոշարք) Միանգամից սարքեք 260 պատգամավոր, պրծեք. Արմեն Դուլյան Ինչքան ուզեցին, այնքան չխփեցին կամ ասք ՀՀԿ-ի պարտության մասին Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց․ փաստաբան (տեսանյութ) Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի Վարդենիսի սոցապի աշխատակիցները նպաստներ նշանակելու դիմաց գումար են պահանջել. նրանք ձերբակալված են Կալանավորելով Քոչարյանին՝ Փաշինյանը փաստացի որոշում կայացրեց քողարկված ձևով «կալանավորել» նաև Պուտինին, Լուկաշենկոյին և Նազարբաևին ՌԴ և ՆԱՏՕ ԶՈՒ գլխավոր հրամանատարությունն անսպասելի ժամանել է Բաքու Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը հետաձգվել է Մայրը շփոթմունքով 3 ամսական երեխային «մարգանցովկա» է խմեցրել, ով հիվանդանոցում մահացել է Զինվորները Փաշինյանին խնդրում են ներում շնորհել գողության համար դատապարտված կնոջը Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. թիվ 3 դպրոցում 10 օր է դասադուլ է (Տեսանյութ) Գողացել են Կիմ Երիցյանի գերեզմանաքարը Մենք արդար ենք. զոհերի հարազատների մոտ չենք գնա.Պավել Մանուկյան` ուղիղ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում Նիկոլ Փաշինյանի ձախողումը կարող է իրական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան Վաչագան Ղազարյանին գրավով ազատ չի արձակվի
Հարցում

Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեությունը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին:

Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի, Ալեքսանդր Թալալյանի, Կարեն Պողոսյանի, Էվրիկ Աֆրիկյանի, Յուրի Չիլինգարյանի, Հարություն Թերզյանի, Աշոտ Կարապետյանի, Սերգեյ Գրիգորյանի, թղթակից անդամներ՝ Հրաչիկ Թամրազյանի, Գագիկ Կրյուչկյանի հիշատակը:

Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:


Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունունները փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ներկաները շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:

ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Հաշվետու տարին՝ 2016 թվականը, համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: 2016 թվականին լրացավ Հայաս­տանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակը: Այս կարևորագույն տարեդարձի շրջանակներում ԳԱԱ գիտական կազմակերպություններում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ, գիտաժողովներ:

2016 թվականին տեղի ունեցան ԳԱԱ-ի ղեկավար կազմի, նախագահության անդամների, բաժան­մունք­ների ակադեմիկոս-քարտուղարների և բաժանմունքների բյուրոների ընտրութ­յուն­ներ: Նախագահության կազմը 40 տոկոսով փոփոխ­վեց: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կառույցների և նախագահության ղեկավար կազմի հետ: Վարչապետը նշեց, որ կառավարության գերատեսչութ­յունների ղեկա­վար­ներին կտրվեն ստույգ հանձնարարականներ, որպեսզի հանդիպեն գիտա­հե­տա­զոտական կառույցների ղեկավարների հետ և բարձրացված կարևոր հարցերի համար գտնեն լուծումներ:

2016 թվականին ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդ­յունքների ստացման ավանդույթը: Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել են 831 գիտական հոդված: Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն: 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը և նրանց գիտական մակարդակը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությությունների գիտական կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա ասաց. «Միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է արտասահ­ման­յան գիտական կենտրոնների կառույցների ստեղծումը Հայաստանում: Այս ուղղութ­յամբ արդյունավետ գիտական աշխատանքներ են իրականացվել ԳԱԱ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջև: Կնքված եռակողմ համագործակցության պայմանագրի հիման վրա ստեղծված լաբորատորիաները ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտու­տի և Բուրգունդիայի ու Լիոնի Կլոդ Բերնար համալսարանի համատեղ լաբորատո­րիա­յում կատարել են աշխատանքներ «Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ. ատոմներից դեպի պինդ մարմին» թեմայով:

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտների և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Լիոնի, Ռենի և Մոնպելեյի համալսարաններ) հետ ստեղծված համատեղ լաբորատորիայում կատարվել են աշխատանքներ «Շրջակա միջավայրը և հասարակությունները հոլոցենի ընթացքում» թեմայի շրջանակներում:

Շարունակվել են աշխատանքները ԳԱԱ-ի կազմում ստեղծված միջազգային «Իկրանետ» ցանցի հետ:

ԳԱԱ-ն անդամակցում և համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառույցների և ակադեմիաների հետ՝ «Գիտական միջազգային խորհուրդ» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН), «Գիտութ­յուն­ների ակադեմիաների համաշխարհային ցանց» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա» (ALLEA) և այլն:

2016թ. Ռումինիայի ակադե­միայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը տարբեր գիտական ուղղություններով:

ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Չինաստանում ներկայացրել է ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի և կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները: Ընդունվել է «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկինի «հռչակագիրը»: Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիաների նախագահության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները:

Մոլդովայի գիտությունների ակադեմիայի հետ վերակնքվել է երկկողմ համագործակցության պայմանագիր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել` 2017թ. համագործակցության պայմանագրեր կնքել Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպութ­յան, Ավստրիայի և Տաջիկստանի գիտությունների ակադեմիաների հետ:

Հայաստանում Վրաս­տանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ պայմանավորվածություն է ձեռք բեր­վել վերականգնել նախկինում իրականացված արդյունավետ համագործակցությունը:

Հայ-ռուսական կարևոր ծրագիր է Բյուրականի աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոս»-ի հետ կնքված տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործ­ման բնագավառում համագործակցությունը:

ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպության հետ կնքված եռակողմ պայմանագրով ստեղծված լաբորատորիայում շարունակվում են հզոր ԳԲՀ կիսահաղորդչային սարքերի նախագծման և հետազոտման աշխատանքները»:

Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել է 63 ազգային և միջազգային գիտաժողով:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որոնցից 2444-ը գիտական աշխատողներ են:

«Գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտի­վացման գործում կարևորվում է ԳԱԱ և այլ գիտական կազմակերպութ­յունների, ԲՈՒՀ-երի հետ համատեղ գիտակրթական և հետազոտական լաբորատորիաների ստեղծումը»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ-ն շարունակելու է իր ռազմավարության հստակեցումը մոտակա հնգամյակի կտրվածքով: Նախատեսվում է պետական պատվերի ձևավորում՝ ելնելով կառավարության ծրագրերից և որպես հիմք ընդունելով «ՀՀ ԳԱԱ 2015-2020թթ.» հիմնարար գիտական ծրագիրը:

Ինստիտուտների ամրապնդման և ռազմավարական իրատեսական պլանի մշակման նպատակով արդեն իսկ համակարգում իրագործվում է կազմակերպութ­յունների գիտական գործունեության գնահատում՝ հիմնվելով հետևողական և ժամանա­կակից գնահատման և փորձաքննության վրա: Մշակվել են համապատաս­խան մեթոդաբանություն և ուղեցույցներ:

ՀՀ ԳԱԱ-ն մասնակցելու է ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագոր­ծակ­ցության ապահովմանը ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով:

Նախատեսվում է երիտասարդ գիտնականներին խթանելու համար «Start-up» ընկերությունների ստեղծում որոշ ուղղություններով:

Նախատեսվում է Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարութ­յուն, Հորիզոն-2020 ծրագրին:

Հաշվի առնելով կիրառական հետազոտությունների կարևորությունը` ՀՀ ԳԱԱ-ում կստեղծվեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:

Կխթանվի «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի շրջանակներում եվրոպական հետազոտական ինստիտուտների հետ միջազգային բազմակողմանի համագործակցությունը:

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan