1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Սոչիում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (Տեսանյութ) Լուսինե Հովհաննիսյան. Մի ժամանակ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Ադրբեջանը չի կարողանա ԵԱՏՄ-ին անդամակցել. Մոդեստ Կոլերով ՊՆ-ին դատի են տվել Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն Տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել Շավարշ Քոչարյան. «Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան»
ԼՐԱՀՈՍ
Սոչիում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (Տեսանյութ) Լուսինե Հովհաննիսյան. Մի ժամանակ Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը Եվա Ռիվասը նոր լուսանկարներում չի դադարում երկրպագուներին հմայել Արամեն կնոջ և նորածին դստեր հետ հանգստանում է Հունաստանում (լուսանկարներ) Գյումրիում ավտոբուս է այրվել Օգոստոսի 11-17-ը մայրաքաղաքում ծնվել է 469 երեխա Մարտական հերթապահություն կրող անձնակազմերի ծառայությունը դարձել է առավել անվտանգ Անահիտ Բախշյանն ահազանգում է Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Վրաստանում Էրդողան. «Երբեք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծվի» Արցախում տոնելու են Գինու չորրորդ փառատոնը Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով քննարկել Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերման հարցը Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին Խոշոր շղթայական ավտովթար Վահագնի թաղամասի մոտ Հրանտ Բագրատյանը մեկնաբանում է հայոց լեզվի մասին իր հայտարարությունը (Տեսանյութ ) Այսօրվանից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Սոֆիա Պողոսյանը սպիտակ զգեստով լուսանկար է հրապարակել 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Սերգեյ Մինասյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Ալիկ Արզումանյանն ու Լևոն Մարտիրոսյանը երբ կստանձնեն դեսպանի իրենց պարտականությունները Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները բավականին ջերմացել են Երևանում և մարզերում մի շարք դպրոցներ կդադարեն գոյություն ունենալ 38-ամյա Շպռոտը՝ սուպերկարճ սպիտակ զգեստով (լուսանկարներ) Սիրուշոն՝ Պերճ Զեյթունցյանի մասին. լուսանկար Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաները 25.000 դրամ օգնություն կստանան Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 8 ֆուտբոլիստ Սերժ Սարգսյանը վաղը Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Ղարաբաղի հարցը «Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում կայացավ «Մարզական ամառ» մոտոկրոսի առաջնությունը Մեր նախնիների կորսված հայրենիքը (Տեսանյութ) Դրմբոն-Չլդրան-Կաշենի հանքի խաչմերուկ ճանապարհահատվածը նորմալ տեսքի է բերվել Այսօր Ֆիզուլիի և Ջաբրայիլի ազատագրման օրն է Տրանսպորտի նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու. մեկնարկային գինը կկազմի 13.223.400.652 դրամ Վարչապետն ասում է՝ շինարարությունում ակտիվություն կա, իսկ ԱՎԾ-ն 8.7 տոկոսով անկում է գրանցել Անի Զախարյանը որոշել է չհանձնվել. արդարացում է պահանջելու Ադրբեջանը չի կարողանա ԵԱՏՄ-ին անդամակցել. Մոդեստ Կոլերով Պերճ Զեյթունցյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 23-ին Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում «Միսս Հայաստան-2017» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի գործը նոր փուլ է մտել Սիրո պակաս կա ու մեծամտության ավելցուկ Իսկ Սերժ Սարգսյանը համաձայնություն տվե՞լ է Թուրքիային ԵԱՏՄ հրավիրելու հարցում ՊՆ-ին դատի են տվել Հովիկ Աբրահամյանը վաճառել է «Արտֆուդ»-ում ունեցած 50 տոկոս բաժնետոմսը. ո՞ւր է նա տեղափոխում իր կապիտալը Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն Կարեն Կարապետյան «Պարբերաբար աշխատեք ինքներդ ձեզ վրա» Համացանցում է հայտնվել «Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ սեզոնի վերջին սերիայի թրեյլերը (տեսանյութ) Կյանքից հեռացել է արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը Մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է կապիտանին ամրակցված ինքնաձիգից Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքները շարունակվում են Տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը Կասեցվել է «Գետափ», «Սառնաղբյուր», «Եղեգիս» և «Ձորն Անուշ» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը «Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել Համախմբված բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 19.9 %-ով Շավարշ Քոչարյան. «Զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան» Դամասկոսում հրաձգության ենթարկված հայ դիվանագետները չեն տուժել. Տիգրան Բալայան Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանին հոբելյանի առթիվ Ինչպես է Եվա Ռիվասը մերկ երգում Արտակարգ դեպք Ազգային ժողովի պատգամավորին պատկանող գործարանում. «օրենքով գողը» շշով հարվածել է պատգամավորի գլխին Լեւոն Արոնյանը ստացավ մրցանակը (տեսանյութ) Իսպանիայի դատարանը ազատ արձակեց Դողան Ախանլըին Հասանովը կամ առողջական խնդիրներ ունի, կամ էլ նա հայտնվել է ինտրիգների ծուղակում։ Արփի Գաբրիելյանը լողափից լուսանկար է հրապարակել ՊԲ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. Տիգրան Աբրահամյան Սամվել Կարապետյանի կինը հուզիչ գրառում է կատարել ամուսնու ծննդյան օրվա կապակցությամբ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Պետրոս Ղազարյան. Մեր լեզվի և իրականության,ժամանակակից ռիթմի մեջ անջրպետ կա Օգոստոսի 22-ին օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երևանում կբարձրանա. Գագիկ Սուրենյան Ազերի պատգամավորն իր հոր արձանը դրել է գյուղում (Photo) Արփի Գաբրիելյանի ամառային հանգիստն Իսպանիայում Մեկն ասում ա՝ Հայաստանը քոսոտ երկիր ա, մյուսը, թե բա՝ հայերենը աղքատ լեզու ա, էկեք Արմենիա կոչվենք Լևոն Արոնյանը հայտարարել է, որ ամուսնանում է Մեկ շաբաթում շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 220 անգամ․ ԱՀ ՊՆ Ոստիկանները պարզել են, որ դերասան Վահագն Սիմոնյանի երեխաներին պատանդ չեն վերցրել Ալինա Մարտիրոսյանը անճանաչելի է դարձել 70֊80 ական թվականներին մի կարծրատիպ կար, որ Երևանն աշխարհի ամենասիրուն քաղաքն է ու վերջ ,դա քննարկման ենթակա չէր «Հրապարակ»-ն այսօր հերթական անգամ փայլել է անսահման անգրագիտությամբ.Արծրուն Հովհաննիսյան Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանի ճակատագիրը մշակույթի նախարարությունը որոշել է
Հարցում

ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2016թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը:
Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսա­գի­­­տության, Փիլի­սոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հ.Աճառյանի անվան լեզվի, Մ.Աբեղ­­յանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգա­գրության, Ար­­­­­վես­տի ինստի­տուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրա­կի հա­յա­գի­տա­կան հետազոտությունների կենտրոնը, «Հայկա­կան հանրագիտարան» հրատարակչու­­թ­յունը: Բաժանմուն­քի կազմում գործում է Հայագիտական ուսումնասի­րությունները ֆինանսա­վորող համահայ­կական հիմնադրամը:

2016 թ. հրատարակվել են 159 գիրք, այդ թվում 2-ը` արտասահմանում, 856 հոդված, այդ թվում 209-ը` արտասահմանում:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ԳԱԱ 9 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ:
2016 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական հա­մարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար:
Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 32 հանրապետական և 8 միջազգային գիտական միջոցառում:
Ժողովի ընթացքում 2016թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝

«Գրականագիտությունը հումանիտար գիտությունների համակարգում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Սարինյան
««Հայոց պատմության» հրատարակության ընթացքի և պատմագիտական որոշ հիմնախնդիրների նոր լուծումների մասին», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Մելքոնյան
«Քրդական հարցը և արդիականությունը», զեկուցող՝ պ.գ.դ. Վ. Բայբուրդյան:
Հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում փիլիսոփայական ուղղության զարգացումը խթանելու նպատակով Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում ստեղծվել է նոր կառույց: Հայոց ցեղասպանության հետևանքների և կորուստների հատուցման կառուցակարգերի մշակման համար ձևավորվել է գիտահետազոտական խումբ: Ձևավորվել է Հայերենի բարձրագույն խորհուրդը:
Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`

Հրատարակվել է «Հայոց պատմություն» բազմահատորյակի չորրորդ հատորի 2-րդ գիրքը, որն ընդգրկում է 1945-1991 թթ.:

«Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918 թ.» թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է X-XIV դդ. հայկական մշակույթի պատմությունը:

«Աղբյուրագիտություն և պատմագրություն» թեմայի շրջանակներում ուսումնասիրվել է 1920-1930-ական թթ. խորհրդահայ պատ­մագիտությունը։

Հրատարակվել է «Հայաստանի հարակից երկրների պատմություն» քառահատորյակի 2-րդ հատորը, որն իր բովան­դա­կությամբ, հարցերի և ուսումնասիրությունների ընդգրկմամբ նախատիպը չունի Հայաստա­նում:

Հրատարակվել է Վ.Ա.Բայբուրդ­յանի «Իսլամ» մենագրությունը, որն առաջին փորձն է հայ ընթերցող­ներին ներկայացնելու իսլամի պատմությունը:

Հրատարակվել է.Ս.Ժամ­կոչյանի “Житие св. Григория Просветителя Армении по арабской синайской рукописи 455” աշխատությունը:

Պեղվել և ուսումնասիրվել են ՀՀ և Արցախի տարածքի 22 հուշարձաններ: Նկարա­գր­վել և համա­կողմանի վերլուծվել են Արաքսից հյուսիս ըն­կած տարածքներում մարդա­գոյացման (անթրոպոենեզ) գործընթացներին, «ագրա­րա­յին հեղափոխութ­յան» արդյունքով քաղաքակրթության սաղմնավորմանը, կոմպ­լեք­սային հա­սա­րակությունների և վաղ պետական կազմավորումների ձևավոր­մանն ու զար­գացմանը, Վանի թագավորության, արտաշիսյան դարաշրջանների քաղա­քա­յին մշակույթին վերաբերվող հնագի­տական, ճարտարապետական, հնակեն­սաբա­նա­կան, մարդաբանական բազմաթիվ տվյալներ ու փաստեր:

Շարունակվել են հայկական հեքիաթների բանա­հյուսական ժառանգության համակարգման և ուսումնասիրու­թյան աշխատանքները: Կազ­մվել և տպագրվել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» մատենաշարի հերթական՝ Պարսկա­հայքի հեքիաթներն ամբող­ջացնող XVIII հատորը:

Շիրակի մարզում /Աշոցք/ հայտնաբերվել և հետա­խուզ­­վել է ուշ երկաթի շրջանի 1 նոր հնավայր:

Ավարտին է հասցվել 1914-1918 թթ. ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի գավառ գաղթած արևմտահայ փախստականների թվի, էթնոկոնֆեսիոնալ կազմի, տեղա­բաշխ­ման, նրանց ընդունման հարցերում հասարակական կազմակերպությունների գործու­նեության հա­մակողմանի ուսումնասիրությունը:

Հայոց ցեղա­սպանության թան­գա­րան-ինս­տիտուտը կազմել և ներկայացրել է «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին», «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին, 1853-1925 թթ.», «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք», «Հայոց ցեղասպա­նությունը», «Հայկական սպորտը և մարմնակրթությունըՕսմանյան կայսրությու­նում», «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսա­կանը», «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» ցուցադրությունները:

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Հանրագիտական բառարանի» առաջին հատորը:

Ավարտին է հասցվել Գրիգոր Տա­թևա­ցու «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանությունը:

Կազմվել են բժշկագիտության ոլորտի բառարաններ ու բառացանկեր: Կազմվել է արդի հայերենի նորաբանությունների բառարանի 2-րդ պրակը: Պատրաստվել է արդի արևմտահայերենի գործնական բառարան:

Հայ հին և միջնադարյան գրականության ուղղությամբ ուսումնասիր­վել է Անիի՝ որպես սգացող քաղաքի կերպարը միջնադարյան հայ ու եվրոպական գրակա­նու­թյունների մեջ:

Ագրարային ոլորտում արտադրական ռիսկերի կառավարման նվազեցման համար հիմնավորվել է համաֆինանսավորման սկզբունքով ապահովագրու­թյան նոր հա­մա­կարգի արագ ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որին հետագայում կնպաստի միջհա­մայն­քային միավ­որումների ստեղծումը:

Փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու և հետա­գա­յում ընդլայնելու համար հիմնավորվել է ցածր տոկոսադրույքով ֆինանսավորման համակարգի գործադրումը՝ կիրառելով ստացված եկամուտներից սահմանված ժամկետներում հետվճարային սկզբունքը:

Գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող գրավադրման գործընթացով պայմանավորված վարկավորումն արդյունավետ կազ­մա­կերպելու համար առաջարկվել է ֆերմերին գրավից ազատելու տարբերակը` որպես նախապայման օգտագործելով ֆերմերի նախկինում եղած դրական վարկային պատմությունը, որը կարող է խթան հանդիսանալ վարկային ամսական մարումներն ավելի արդյունավետ իրականացնելու հարցում, իսկ վար­կա­տուն դրանով իսկ իրեն կապահովագրի վարկի չվճարումների ռիսկից:

Հայաստանում տնտեսական աճի ապահովման, բնակչության սոցիալական վիճակի բարելավման և գործարար միջավայրի ակտիվացման նպատակով առաջարկվել է բարեփոխել հարկային համակարգը` կապված ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափերի և շահութահարկի գծով արագացված ամորտիզացիայի կիրառման հետ:
Հայաստանի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ հանգամանորեն վերլուծվել են մեր երկրում անկախության տարիներին ընթացող պատմական, իրավական, սոցիալական, սոցիալ-փիլիսոփայական զարգացումները, պետության և ժողովրդի ձեռքբերում­ները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել հայոց պետականության կայուն զարգացման համար:
Շարունակվել են աշխատանքները հայ արվեստի խոշորագույն դեմքերին նվիրված ուսումնասիրության ասպարեզում: Ձեռք բերված կարևորագույն արդյունք­ներից է ԳԱԱ թղթակից անդամ Հ.Վ.Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» էսսեն, որտեղ քննության է առնվել գրական բեմի նշանավոր դերասան Սուրեն Քոչարյանի արվեստը:
Բաժանմունքի կիրառական աշխատանքների արդյունքներն են`

Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Ուսումնասիրվել է ՀՆԱ-ի վրա ինտե­գրա­ցիոն գործընթացները պայմանավորող փոփոխականների ազդե­ցու­թյունը: Առա­ջարկվել է էապես կրճատել վերաֆինանսավորման տոկո­սադրույքի և գնա­­ճի տարբերությունը մինչև ավելի քան 2-3 տոկոսային կետով:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ԱՄՆ-ի Սմիթսոնյան հաստատության հետ Հայաստանում իրակա­նացվող «Իմ Հայաստան» ծրագրով ծավալուն հետազոտություն­ներ են կա­տար­վել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ մշակութային և գյուղական տուրիզմի զար­գացման ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով:

Ինստիտուտի կողմից պեղված հնագիտական հուշարձաններում զբոսաշր­ջութ­յան կազմա­կերպման, հնավայրերի թանգարանացման ծրագրով շարունակվել են Արենի 1 քարայրի թան­գարանացման աշխատանքները: Ընթացիկ տարում տեղադրվել է դեպի քարանձավի հիմնական սրահները տանող փայտամածով արված անցուղի:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

website by Sargssyan