Գ. Ծառուկյան. Բոլոր տեղերում ասում են` պարո՛ն Ծառուկյան, հավատում ենք, մի ճար արա` փրկի (լուսանկարներ)
«Ոչ մեկին մի հավատացեք, նայեք մեր անցած ճանապարհը: Ձեզ մոտ գալուց ուշացա, որովհետև մարդիկ գյուղերում ճանապարհները փակում են, ուզում են լսեն, ուզում են հավատան: Էլ ճար չկա, որ նայում ես գյուղերում ինչ է կատարվում, մարդկանց վիճակը` հասկանում եմ, որ մի բան պետք է արվի մարդկանց մատից փուշ հանելու համար:
Բոլոր տեղերում ասում են` պարոն Ծառուկյան, հավատում ենք, սպասում ենք, մի ճար արա` փրկի: Ես երբեք սուտ չեմ ասել ու չեմ ասի, հիմա հայտարարում եմ` ես պատրաստ եմ»:
Ինչպես տեղեկացնում է «Ելք»-ը, այս մասին Արթիկում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Չնայած տեղացող ձյանը` Արթիկի կենտրոնական հրապարակը բազմամարդ էր, մարդիկ մի քանի ժամ սպասում էին Գագիկ Ծառուկյանին: Ավելին` փոքրիկ արթիկցիները պատրաստել էին անակնկալ` գեղեցիկ պար և բանաստեղծություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: