Տեղի է ունեցել լրագրողական դասընթացի մեկնարկը «Բնապահպանական խնդիրների լուսաբանումը» թեմայով
ՀՀ բնապահպանության նախարարության և «Էկո-Մեդիա» ցանցի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել «Բնապահպանական խնդիրների լուսաբանումը» թեմայով լրագրողական դասընթացի մեկնարկը:
Դասընթացի մասնակիցները հանդիպել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Բնապահպանական տարբեր թեմաներով դասախոսություններից բացի, «Էկո-Մեդիա» ցանցի անդամները բնապահպան-փորձագետների հետ համատեղ կմասնակցեն Մեդիա-արշավների՝ այցելելով բնապահպանական թեժ կետեր և բնության հատուկ պահպանվող տարածքներ, ինչպես անև կծանոթանան ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքին և գործառույթներին:
Դասընթացի կազմակերպմանն աջակիցել են՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Բնության համաշխարհային հիմնադրամը: