Իսրայելը չի հրաժարվի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը թույլ չտալու փորձերից
Իսրայելի պաշտոնական դիրքորոշումն է՝ թույլ չտալ, որպեսզի Բելառուսն Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Մինսկում Իսրայելի փոխդեսպան Յուլիա Ռաչինսկի-Սպիվակովան:
Դիվանագիտական առաքելության ներկայացուցչի խոսքով՝ իսրայելական կողմը Բելառուսի եւ Ռուսաստանի գործընկերների հետ (Լապշինը նաեւ ՌԴ քաղաքացի է) շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը:
Նա հիշեցրեց, որ դեսպանատունն իրավասու չէ միջամտել իրավաբանական գործընթացին, կարող է միայն խորհրդատվական ծառայություններ մատուցել Ալեքսանդր Լապշինին: «Որքանով տեղյակ ենք, Լապշինի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու դատախազության որոշման դեմ»,- նշեց դեսպանության ներկայացուցիչը:
Մանրամասները՝ NEWS.am-ում: