Ինչպե՞ս է բաշխվել պետական պատվերը. Առողջապահության նախարարություն
2017 թվականի պետական պատվերը բաշխելու սկզբունքները նույնն են, ինչ նախորդ տարում։
Միաժամանակ, իրականացվել են եղած սուղ միջոցների արդյունավետ օգտագործմանը միտված քայլեր։ Մասնավորապես` գումարների կենտրոնացման և փոշիացման կանխման նպատակով այդ ծրագրից դուրս են մնացել բժշկական ծառայություններ մատուցող բոլոր այն հաստատությունները, որոնց մատուցած ծառայությունները տարեկան չեն հասնում 25մլն ՀՀ դրամի։
Բացառություն են կազմում երկու կազմակերպություններ, որոնք տվյալ տարածքում հատուկ նպատակային ծրագրեր են իրականացնում։
Նշենք, որ այժմ հիմքեր են ստեղծվում 2018 թվականից պետական պատվերի տեղադրման սկզբունքը հիմնովին փոխելու ուղղությամբ։ Նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ 2018 թվականից պետական պատվերը պետք է տրամադրվի շահառուի ընտրությամբ, և գումարը փոխհատուցվի նրա կողմից ընտրված բուժհաստատություն։