Ամեն մեկն իր անելիքն ունի Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ)
10
Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան «Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան

Սեյրան Օհանյան. «Մարդկանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում». նախընտրական հանդիպում Նոյեմբերյանում (լուսանկարներ)

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Նոյեմբերյան։

–Հերի՛ք է այն իրավիճակը, որում դուք ապրում եք, և մենք ասում ենք, որ կարող ենք դա փոխել, – նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը կյանքի ուղի անցած մարդկանց միավորում է։

Դաշինքի առաջին համար Սեյրան Օհանյանը բնակիչներին ուղղված իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանի անվտանգությունը սկսվում է սահմանամերձ բնակավայրերից.
–Մեր երկրի սահմանները մեր պատիվն ու արժանապատվությունն են, մեր հպարտությունը։ Եվ Հայաստանի զարգացումը պետք է սկսենք սահմանամերձ բնակավայրերից։
Սեյրան Օհանյանը նշել է՝ իրենք ընտրել են ժողովրդի կողքին լինելը, թեև լայն հնարավորություն ունեին մնալ պետական պաշտոններում.

–Մեզ բարեփոխումներ են պետք բոլոր ոլորտներում, բայց այդ ամենն իր արդյունքը կտա, եթե լինի այօրվա գործող իշխանության փոփոխությունը. առանց փոփոխությունների՝ Հայաստանը չի կարող հասնել հաջողությունների։ Եթե մի թիմ 25 տարի անընդմեջ կառավարման ղեկին է լինում, ապա լճանում է, չի տեսնում թերությունները, դրանից է, որ մարդկանց մոտ բռնապետական հատկանիշներ են առաջանում, ժողովուրդն էլ հոգնում է նույն դեմքերին տեսնելուց. թարմ աչք է պետք։ Այսօր մի մեծ անջրպետ է առաջացել ժողովրդի և իշխանությունների միջև, մենք ասում ենք՝ հերի՛ք է այն ամենաթողությանն ու անարդարությանը, որ գոյություն ունեն մեր երկրում. պարզապես պետք է համարձակ գնալ առաջ, ոչ մի բանից չընկճվել և չվախենալ. ես խնդրում եմ, որ նոյեմբերյանցիների համարձակ կերպարը դուք պահեք։


ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը նախընտրական հավաքի ժամանակ նշել է՝ ապրիլի 2–ին վճռվելու է մեր երկրի ապագան hաջորդ տասնամյակների համար։
–Ձեր գործը հեշտացված է, որորվհետև ընտրությունը շատ ակնհայտ է. մի կողմից կա իշխանություն, որը ցույց է տվել, որ ի վիճակի չէ երկրում առկա խնդիրները լուծել, բայց ամեն ջանք գործադրում, է, որ վերարտադրվի, տապալել է ամեն ինչ, իսկ մյուս կողում կա ընտրության հնարավորություն ընդդիմադիր դաշտում։ Ելնելով մեր անցած ճանապարհից և կուտակած փորձից՝ մենք շատ արագ կարող ենք երկրում իրավիճակ փոխել,– ասել է Վ. Օսկանյանը՝ նկատի ունենալով ՕՐՕ դաշինքին։

Այսօր դաշինքի անդամները կհանդիպեն նաև Բարեկամավանի, Կոթիի, Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ։

Աղբյուր՝ «7or.am»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan