Իրաքյան զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել կարևոր կառավարական շենքը Մոսուլում
Իրաքի կառավարական ուժերը դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Մոսուլի գլխավոր կառավարական շենքից: Այս մասին հայտնեց «Reuters»-ին իրաքյան ՆԳՆ-ի էլիտար ստորաբաժանման մամուլի քարտուղար Աբդել Ամիր ալ-Մուհամեդաուին:
«Նրանք ԻՊ տասնյակ զինյալներ են ոչնչացրել», - ասաց նա:
Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի ազատագրումը ԻՊ զինյալներից մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին
Zham.am