Երևանում՝ խոհանոցի հատակին, հայտնաբերվել է դի
Հունվարի 21-ին, ժամը 19.17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բորյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1947 թ. ծնված Ս. Ս.-ի դին: