«Հայկական վերածնունդը» ընտրություններին, ամենայն հավանականությամբ, միայնակ է մասնակցելու. Արթուր Բաղդասարյան
«Մենք բովանդակության մեջ արդեն իսկ որոշակի դաշինք ենք, այնպես որ ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ ենք մասնակցելու: Ամեն դեպքում մեր դռները դեռեւս բաց են, քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, տեսնենք՝ ինչպիսին կլինի վերջին հանգրվանը, փետրվարի 11-ին համագումար է լինելու, որի ժամանակ վերջնական դիրքորոշումը կհայտնենք»,- այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Zham.am